Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔԱՐԱԿԵՈՄՐՅՈՒՔ ԵՎ ՍԱԼՄԱԹՈՄՐՈՒՔ

(Միացյալ թաղ)

Շուտ ըրե, բարեկա՛մ, բարեկամներուդ ես քեզ մեղա ըսե, գնա՝ խոստովանանք եղիր, հաղորդվե՝ ու ծնողներուդ վերջին ողջույնդ տուր եթե ողջ առողջ դառնանք՝ բան մը կորսնցուցած չենք ըլլար, իսկ եթե մեռնինք՝ չենք տանջվիր, թե ինչո՞ւ չկատարեցինք մեր քրիստոնեական, ընտանեկան և բարեկամական պարտավորությունները... բարեկամներու մնաք բարով չըսած մեռնիլը մեծ անքաղաքավարություն է: Թերևս հարցունես ինձ, թե ի՜նչ հարկ կա այս պատրաստություններն ընելու, պատերա՞զմ պիտի երթանք, ո՛չ, բարեկա՛մ, պատերազմ չպիտի երթանք, այլ Հաս գյուղ բնակող շոգենավներեն մեկուն մեջ պիտի մտնենք:


— Ո՛չ, ո՛չ, ես այդ շոգենավները չեմ մտներ:


— Տղայություն պետք չէ, մի՛ վախնար:


— Ուխտ ըրած եմ չմտնելու:


— Կնիկ մի՛ ըլլար, աշխարհիս վրա ամեն բան մեզի համար է. քաջալերվե՛, նետվե նայիմ սա շոգենավին մեջ, մահեն վախցողը մարդ ըսվելու չէ արժանի։ Օ՛ն անդր, քաջալերություն, հապ օ՛ն, հառաջ։


Ահա շոգենավուն մեջն ենք... հոս նստե՛. քաջությամբ նստե, ծունկերդ շատ մի բանար, որ սա խեղճ մարդն ալ նստի... ծունկերո՛ւդ վրա եկան նստեցան, վնաս չունի, համբերե...— Բայց տե՛ս, կռնակս ալ կելնեն կը նստին։— Հող չէ, խեղճ բեռնակիրները հոգի շունին։ — Շունչս կտրիլ սկը-