Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սավ:— Բան մալ չես ըլլար, կը վարժվիս։— Շոգենավն ո՛ր չափ ծռեցավ, մեջը ջուր առնել սկսավ, պիտի խեղդվինք:— Բան չկա, ամեն բան տեսնելու չէ։ Ահա եկանք Պալատ, պատրաստվե՛ որ ելնենք, սակայն կամաց կոխե նավամատույցին որ չփլի... եբրայեցիներու շուկայեն պիտի անցնինք Հիմա, ժամացույցդ և քսակդ պահպանե։ Ահա Քեսմե Քայա կոչված զառիվերը, ուսկից վեր ելնելու համար գոնե չորս կանգուն երկայնությամբ շնչառություն ունենալու է։ Զառիվերին գլուխը հասանք՛ Սալմաթոմրուքն է հոս։ Մեծ փողոցին վրայի զբոսարանը թաղին ազգային զբոսարանն Է։ Տես, քարերուն վրա հինգ տեսակ ազգային լրագիրներ դրված են, որոնց երեսը նայող չկա. թանգարան մալ կա, որուն տերն է սույն թաղին Գրասիրական ընկերությունն, որ վեց տարեկան ըլլալով՝ ակռայի վախն անցուցած է և օր ըստ օրե աճելու վրա է։ Աս ընկերության նպատակն Է լրագրով, գիրքերով և կիրակնօրյա դասախոսություններով թաղին մեջ ընթերցասիրություն տարածել: Այս զբոսարանին մեջ կը գտնվին դիվանագետներ, որոնք ամեն օր կը քննադատեն կամ Պիսմարքի ընթացքը կամ Կլատսթընի աշխարհավարությունը։ Հառաջանանք դեպի Քարակեոմրյոլք։ Այս գինետունները քանի մը ամիս առաջ գոցված էին, իսկ հիմա նորեն բացվեցան՝ դեսպաններու շնորհիվ։ Թաղեցիները շնորհակալության ուղերձ մը կստորագրեն դեսպաններու տալու համար, վասնզի խեղճերը իրիկունները Պալատու գինետունները կերթային խմելու և գիշերվան ժամը չորսին հազիվ կրնային իրենց տուները մտնելու, որով իրենց ընտանիքներեն հանդիմանություններ կը լսեին։ Զրույց կը պտըտի, թե թաղեցին պիտի պնդե եղեր, իրիկունները կանուխ տուն երթալը դյուրացնելու համար, որ յուրաքանչյուր տան քովը պզտիկ գինետուն մը բացվի։


Այս թաղին փողոցներուն թիվը երեսունը մեկի կը հասնի. բայց ասոնց մեջ կան անանկ փողոցներ, որոնցմե անցնելու համար կատարյալ մարմնամարզություն գիտնալու է. առանց ասոր, կա՛մ գլուխդ կը կոտրես կամ թևդ և կամ ուրիշ մեկ