Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


կողմդ։ Փողոցներ կան, որ Ե. Պոլսո առումեն ի վեր նորոգված չեն և նորոգվելիք ալ չունին։


Ահա Քարակեոմրյուքի եկեղեցին, որուն անունն է Ոսկեբերան և ուր կա հրաշագործ Աստվածածին։ Ուխտատեղի է, ջերմեռանդ և բարեպաշտ ուխտավորները պզտիկ Չարխափան կանվանեն այս աղոթից տունը։ Զավակ չունեցող այրերն ու կիները հոս ուխտի կուգան, շատ զավակ ունեցողներն ալ հոս ուխտ կընեն։ Պարապ պարտողները, հիվանդութենե ելնողները, իրենց սպասավորներուն իրավունքը ուտողները, իբրև ավանդ առնված ադամանդներն ուրիշի ծախողներն, որբևայրիներուն ստակը կլլողներն ընդհանրապես հոս ուխտի կուգան։


Այս տեղի քահանաներն ալ քիչ շատ ուսած են հրաշագործություն և երբեմն երբեմն պզտիկ հրաշքներ ալ կը գործեն: Ջերմեռանդի մը կողմե Աստվածածնա պատկերին նվեր տրված զուտ ոսկիե գոտի մը երկու օրվան մեջ ոսկեզօծ պղնձի փոխվեցավ. ուրիշի մը նվիրած Խաս թելփեչեն ալ սիմի այլափոխվեցավ։


Երբեմն ինքնիրմե ասանկ այլակերպություններ տեղի կունենան այս եկեղեցվույն մեջ, այլակերպություններ որ ուրիշ եկեղեցիներու մեջ ալ պակաս չեն։


Թաղիս քարոզիչն ալ կտրուկ մարդ մէ, շատախոսություն չսիրեր. շատ անգամ պաշտոնական գրություններն և երբեմն ալ Ավետարանը կը համառոտե և այնպես կը կարդա, ունկնդիրներուն ձանձրույթ չտալու համար։


Թաղական Խորհուրդը մոտերս պիտի որոշե, որ օրինավոր տետրակ ունենա եկեղեցական անօթներու, որպեսզի անոնք ալ հրաշքով չփոխվին կամ երկինք չհամբառնան։ Մեծ զգուշություն և խնամք պետք է այն թաղերը, ուր հրաշքներ կը գործվին:


Սույն միացյալ թաղն, որ կը բաղկանա Քարակեոմրյուք, Սալմաթոմրուք, Սուլթան Համամ, Պզտիկ և Մեծ Մալթա թաղերե՝ ունի հինգ հարյուր հիսունը չորս տուն հայ։ Ամենեն բազմամարդն է Սալմաթոմրուք, որ ունի չորս Հարյուր քսան