Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էյուպի ազգայիններուն մեկ մասը բրուտ ըլլալով հողե տեսակ-տեսակ ամաններ և անոթներ կը շինեն։


Հողե տեսակ մալ անոթ կը շինեն, որուն հայերենր չենք հիշեր, բայց մեր ընթերցողներուն կատարյալ գաղափար մը տալու համար հիշյալ անոթին վրա՝ կը պարտավորինք ըսել, թե շատ մը կիներ հիմա ճիշտ այդ հողե անոթը հարդե շինելով՝ վրան լաթ մը կանցունեն և քիչ մը ծաղիկով և ֆորտելայով զարդարելեն ետքը իրենց գլուխը կանցունեն:


Այս թաղին մեջ գինետուն չկա և օղի ծախվիլը արգիլված է... ի՜նչ դժբախտություն։ Թաղեցին երեկոները ընդհանրապես Իլիմոն Իսկելեսի կը հանդիպի և հոն քանի մը գավաթ օղի խմելեն ետքը կերթա յուր թաղը՝ ուր տան մը մեջ ալ գաղտնի օղի կը ծախվի։ Շատ մը ընտանիքներ իրենց զավակներն օղիե կտրելու համար այս թաղը կուգան, ինչպես որ տենդ ունեցողներն ալ հիմա Միջագյուղ կերթան՝ ջուր խմելե կտրվելու համար։


Ժողովուրդն եկեղեցասեր է, սակայն քարոզիչ չուզեր. եթե տարին մեկ-երկու անգամ Պատրիարքարանե քարոզիչ մը ղրկվի հոն՝ թաղեցին սիրով կընդունի զայն այն պայմանով, որ քարոզը տալուն պես թաղեն դուրս ելնե։


Կիները մեղվի պես ժրաջան են, վայրկյան մը պարապ չեն նստիր, էնթարի, շալվար հագած՝ Ֆեսհանեյի համար ֆես կը հյուսեն, նստած իրենց տանը դրան սեմին վրա, որու առջևեն կանցնի թաղին կոյանոցը։ Թաղին աշխատավորներե գոնե հանգանակություն մալ բանային և անոր արդյունքովն մաքրեին սույն կոյանոցն, որուն մեջ երբեմն կիյնան լամպիքա շատկեկ խժողները, իսկ եթե թաղեցվույն քիթը շահ մունի այդ կոյանոցին հոտեն՝ ատոր ըսելիք չունինք։


Կիները լայնածավալ սիրտ մունին, և այս պատճառավ երկարակյաց են, ամենեն կարճ կյանք ունեցող կինն իննսունինը տարեկան է, և երբ հարյուր տարեկան կին մը մեռնի՝ ծաղիկ հասակին մեջ առ Աստված փոխված կը համարվի, իսկ երբ մեկ տարեկան աղջիկ մը մեռնի վիժած կը սեպվի։


Իգական սեռին մեջ փոքրիկ մաս մը կա, որուն հետ խո-