Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սելու համար զրահ հագնելու է, վասնզի ասոնք փայտով կը խոսին, և եթե կանխավ զգուշություն չընես՝ գլուխդ կը պատռեն։


Բամբասանքն հոս հուսացվածեն ավելի է, միայն թե սահմանափակ ըլլալով՝ էնթարի շալվարին վրա կը դառնա միշտ։


Թաղին բերքն է փայտե շինված տղու խաղալիքներ, որոնցմե երբեմն մեծ մարդեր ալ ծախու կառնեն իրենց համար։


Օդը թեպետև աղեկ է, բայց բնակիչներուն թմրությանը նայելով՝ կերևի որ քիչ մը թմրեցուցիչ է։ էյուպցիներեն ոմանք փողոցը քալած ժամանակնին կը քնանան և աղվոր երագներ կը տեսնեն։