Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


վարժարանը կը գոցվի, և բացվելու համար կսպասե, որ Թաղական Խորհուրդն հաճի դրություն մը ընդունիլ։ Թաղական Խորհուրդն չկրնար համաձայնություն գոյացնել, բայց վարժարանը կը բացվի և կսկսի կառավարվիլ, օր մը գերմանական դրությամբ, օր մը ֆրանսական դրությամբ, առավոտ մը թրքական դրությամբ և երեկո մը անգղիական դրությամբ. այսպես թաղականի մեջ համաձայնություն կը գոյանա և թաղեցին ուրախ սրտով զիրար կը շնորհավորե ըսելով. «Ապրին Թաղական Խորհրդո մեծապատիվ անդամներն, որ իրարու հետ համաձայնած են»։ Սակայն այս վարժարանին անկանոն Ընթացքը մեծ օգուտ բերավ ազգին, ծնունդ տվավ Պերպելյան վարժարանին այժմ Իճատիե որ պատիվ կը բերե ազգին։


Գյուղիս բնակիչները շատ քաղաքավար են. իրարու սիրտ չկոտրելու համար ամենամեծ զոհողություններու հանձնառու կըլլան։


Անցյալները ազնվապետական դասեն մեկը կացինով մը վարժարանին հիմը տեղեն կը հաներ, ուրիշ մալ քանի մը քայլ հեռուեն կը դիտեր։ Երբ այս վերջնույն հարցվեցավ, թե ինչո՛ւ անտարբեր կեցած էր՝ հետևյալ պատասխանը տվավ.


— Մտերիմ բարեկամս է, եղբա՛յր, միտքս դրի, որ երթամ երկու խոսք ընեմ, բայց վերջեն մտածեցի, որ մեր բարեկամությունը պիտի վիրավորվի. անոր համար թող տվի, որ ուզածն ընե։


Մաս մը կա հոս, որ ազնվապետներու գործիք ըլլաչով՝ այն ատեն միայն ազնվապետներու առջև ձայն կրնա հանել՝ երբ շարքի մը երգել հարկ ըլլա:


Մեկ մասն բոլորովին անտարբեր ազգային գործերու կամ ծովեզրյա սրճարաններու մեջ նարտ կը խաղա և կամ նարկիլե կը քաշե։


Ուրիշ ազնվապետական մաս մալ կա, որ միայն ուիսթով կամ պեզիքով կը ծառայե ազգին։


Այս գեղին եկեղեցին, որու անուն է սուրբ Թագավոր և ուր սուրբ Աստվածածնա օրը մեծ տոնախմբություն կըլլա՝ ուխտատեղի մէ և ուխտավորներեն շատ դրամ կընդունի: Այս