Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թագավորն ալ ուրիշ թագավորներու պես բավական հասույթ ունի, բայց գործածելու կերպը չգիտեր, ելմտագետ թաղականներ չունենալուն համար։ Եթե ուխտավորներեն առնված դրամներն լավ մատակարարվեին՝ երջանիկ սուրբ Թագավոր մը կունենայինք և յուր վարժարանն ալ միշտ բարեկարգ վիճակի մեջ կը հարատևեր։


Այս գեղին մեջ ընդհանրապես կամչնան ազգային զգացում կրելու, ինչպես դու կամչնաս տունդ ջուր կրելու։ Եթե երբեք ստիպվին ասոնք օր մը ազգային զգացման պետքը ճանաչելու՝ դարձյալ իրենք անձամբ չպիտի կրեն զայն, այլ իրենց սպասավորներուն պիտի տան զայն, որ իրենց ետևեն բերեն։


Բայց այս դեղին մեջ կը գտնվին նաև այնպիսի անձեր, որոնք ազգային զգացում կը կրեն։


Ասոնցմե է Մուրատյան բարեհամբավ գերդաստանն, որ ծանօթ է յուր ազգասիրական գործերովն։


Մեծապատիվ Մկրտիչ էֆենտի Մուրատյան աղջիկներու վարժարան մը բացած է հոս 1868-են ի վեր և ամիսը 6—700 դահեկան ծախք ընելով՝ աղքատ աղջիկներ դաստիարակել կուտա հոն։ Ձմեռվան եղանակին մեջ աղքատներու ձրի ածուխ կը բաշխե, ինչպես նաև աղքատներու ձրի բժիշկ կը ղրկե և ձրի դեղ կուտա։ Մուրատյան եղբայրներն իրենց մորը թաղման համար եկեղեցվույն յոթ անասուն ոսկի և կտակի պաշտոնի համար ութսուն ոսկի, վարժարանի շինության համար հարյուր ոսկի նվեր ընելեն զատ՝ երկու հարյուր հիսուն ոսկի դարձյալ նվիրած են վարժարանի շինության համար:


Նմանապես հոս կը բնակին մեծապատիվ Սերովբե Կյուլպենկյան, Աբիկ Ունճյան և Շաշյտն Պողոս էֆենտիներն, Սովելոց մասնաժողովո անդամներեն երեքն, որոնք իրենց մյուս ընկերներուն հետ մինչև այսօր գիշեր ցերեկ աշխատելով՝ ամեն ազգասեր սրտերու մեջ անմոռաց հիշատակ մը թողած են, թեպետ և մեր Ազզային ջոջերեն հնդական օրինակ առած չեն։ Ասանկ աշխատող ազգասերներ ունենալնես ետքը՝ սովն դեռ քառասուն տարի ալ տևե՝ բնավ փույթ չենք ըներ։