— Օրիորդ Աղավնի, իրավ որ ձեզի տեսնամ նե՝ քույրս տեսածի պես կըլլամ։ (Մեկուսի) Սատանան տեսնե երեսդ: (Բաձր) Օրիորդ Աղավնի, ամեն օր տեսնամ նե քեզի՛ չեմ կշտանար։
— Շնորհակալ եմ։ (Մեկուսի) Խենթ ըլլալու էի, որ խոսքերուն հավատայի։
— Այդ շրջազգեստիդ ձևն ուսիկի՞ց առիր, Աղավնի։
— Հավնեցա՞ք։
— Շատ հավնեցա, օրիորդ Աղավնի, հատ մալ ես պիտի շինեմ անանկ։
— Հավնելու բան մը չէ, կարծեմ։
— Ի՞նչ կըսես, օրիորդ Աղավնի՛, շատ ձևավոր է։ Օրիորդ Աղավնի, խահվե՞ կուզեր, անո՞ւշ կ՛ուզեր, պտո՞ւղ կ՛ուզեր, կերակո՞ւր կ՛ուզեր, գինի՞ կ՛ուզեր, սիկարա՞ կուզեր, կ՛աղաչեմ, օրիորդ Աղավնի, առանց քաշվելու զրուցեցե՛ք։
— Բան մալ չեմ ուզեր, ձեր ողջությունը կուզեմ։
— Անուշ մը հրամմեցե՛ք։
— Շատ լավ, կընդունիմ։
— Քեզի բան մը պիտի հարցնեմ, բայց շիտակ պիտի զրուցես, վասնզի շաբաթ մը կա, որ տուներուս մեջ կռիվը պակաս չէ. տիկին Թերեզային առջևի ակռաները շինծու չե՞ն մի։
— Ետևիններն ալ շինծու են։
— Ողջ ըլլաս, ես կըսեմ նե՝ ինձի չեն հավատար... անուշ մալ կը հրամմե՞ք, օրիորդ Աղավնի։
— Չէ, շնորհակալ եմ։
— Բան մալ պիտի հարցունեմ, բայց կը քաշվիմ կոր...
— Մի՛ քաշվիր։
— Տիկին Մարթային գիրությունը բնակա՞ն է, թե բամպակ թխմած է։
— Տիկին Անթառամին ըսածին նայիս նե՝ բամպակ է, իսկ տիկին Շուշանին խոսքին հավատանր նե՝ բուրդ կը թխմե եղեր։
— Շնորհակալ եմ, օրիորդ Աղավնի, մեզի մեծ հոգե մը