Jump to content

Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՐՈԻՄԵԼԻ ՀԻՍԱՐ

— Հրամմեցեք, աղա՛, պատվական սթաքոզ, աժան պիտի տամ:

— Մի՛ քաշեր, եղբայր, թո՛ղ տուր օձիքս:

— Պատվական սթաքոզ, աղա, օղիի հետ աղեկ կերթա:

— Թո՛ղ տուր, պետք չունիմ:

— Ինձի նայե դուն, աղա՛, եկուր քեզի աղվոր քեֆալ տամ, անոնց մի՛ նայիր դուն...

— Ձուկ առնելու համար չեկա հոս, եղբայրներ։

— Ասդին եկուր, բարեկամ, անոնք խարդախ մարդեր են... օխա մը ձուկ ունիմ պահած, քեզի տամ, օղիին վրա շատ աղեկ կուտվի. այս առտու բռնեցի, բարեկամի տրվելու բան է...

— Չեմ ուզեր։

— Եկուր քեզի օղի մը հրամցունեմ։

— Շնորհակալ եմ, ես թաղը պտըտելու համար եկա և ոչ թե օղի խմելու համար։

— Այս դեղին մեջ օղի կը խմվի, բարեկամ, և առանց օղի խմելու պտըտիլն անկարելի է հոս։

— Սովորություն չունիմ։

— Գոնե սա ձուկեն առ, աժան պիտի տամ:

— Չեմ ուզեր։

— Ի՞նչ կ՝ուզեք մարդեն, անպիտաններ, թող տվեք, որ գործին երթա, ինչո՜ւ օձիքին փակեր եք։

— Չեր մարդասիրութենեն շնորհակալ եմ։