Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բարև:


— Բարի իրիկուն:


— Աստուծո բարին:


— Բարեկամներու հետ եկանք ձեզի ձանձրություն տալու.


— Ձեր տալիք ձանձրութենեն շնորհակալ եմ... ո՞վ է հիվանդ մեջերնիդ:


— Թաղական Խորհուրդը հիվանդ է:


— Հասկցա... բայց մարդիկը դեռ երկու օր է, որ անցան պաշտոնի:


— Աղեկ ա՛, մինչև որ տապալենք նե՝ երկու շաբթվան կ՝ըլլան։


— Ի՞նչ հանցանք պիտի գտնենք, զայն տապալելու համար:


— Եղբա՛յր, նախ և առաջ տապալելու կրա խորհինք. վերջը հանցանք մը կը գտնենք հարկավ... հանցանքներու սով չկա, փա՛ռք Աստուծո:


— Գիտեք, որ ես զձեզ միշտ պաշտպանած եմ, բայց այս խնդրույն մեջ կետ մը կա, որուն հակառակ եմ ես:


— Ի՞նչ կետ:


— Թաղականը հանցանք չունի դեռ. սպասեցեք քանի մը օր, որ սխալ քայլ մ՝առնե և ան ատեն իրավունքով հրապարակ ելնենք:


— Պիտի հա՛մաձայնիս մեզի:


— Անկարելի է այս կետին մեջ:


— Մեղնե չպիտի բաժնվիս:


— Խղճիս կը դպչի:


— Ռոպ տը լաֆեքթեոր մը կուտա՞ս ինձի դուն:


— Գլխուս վրա։


— Ինձ ալ շիշ մը Պորտոյի գինի տվեք։


— Շատ լավ։ Չհասկնաք թե ես թաղականը չտապալելու կողմն եմ. ես ալ կուզեմ որ տապալվի, բայց...


— Երկար մի՛ ըներ, օխա մը ձկան քուղ տուր ինձի։


— Չեր ալ սիրտը կոտրել չեմ ուզեր... կաշխատիմ այս