Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ութը ժամ շարունակ խոսելով չեն կարողացած իրենց փնտրած փողոցը գտնել և ստիպված են ուրիշ փողոցներու մեջ թափառիլ և թափառեցնել իրենց ունկնդիրներն՝ անոնց քթեն բռնելով։


Բեռնակիրները դուռը զարնելնուն պես դուռը բացվեցավ և ներկայացավ իրենց թուխ և երկար դեմքով կին մը, որուն դեմքին վրա ժամանակն այնքան գծեր գծած էր զայն սրբագրելու համար, որքան որ կը գծե Մասիսի խմբագիրն յուր չորս տ՛ող մեկ ձեռագրին վրա, որ կամ մեկուն վախճանիլը կիմացունե և կամ ուրիշի մը կարգվիլը:


Բեռնակիրները դռնեն ներս մտնելով բեռները գետինը ձգեցին և սկսան իրենց քրտինքը սրբել։


— Աբիսողոմ աղային ըլլալու են ասոնք, այնպես չէ՞, հարցուր բեռնակիրներուն թխադեմ տիկինը։


— Անունը չըսավ մեզի, պատասխաներ բեռնակիրներեն մին՝ սև թաշկինակովն գլխուն քրտինքը սրբելը շարունակելիով։


— Ի՞նչ տեսակ մարդ էր։


— Խոշոր թիկնոց մը հագած էր։


— Ի՞նչ գույնով էր, ճերմա՞կ, թե թուխ։


— Ո՛չ, սև էր։


— Սև՞ էր։


— Այր, սև, բայց աղվոր, անոր փաթտվողը ձմեռը չմրսիր։


— Ատ ի՞նչ խոսք է, փաթտվիլն ի՞նչ պիտի ըլլա... ես քուկին գիտցած կնիկներեն չեմ, հասկցա՞ր, ըսավ տիկինը յուր խոսքերը շեշտելով։


— Վնասակար բան մը չըսի, փաթտվելով ի՞նչ կըլլա եղեր, պատասխաներ բեռնակիրն աթոռի մը վրա փռելով յուր թաշկինակն։


— Ատկե ավելի վնասակար ի՞նչ կրնա ըլլա՛լ։


— Շատ բարակ բաներու մեր խելքը չպառկիր։


— Ես կը պառկեցունեմ... դուն զիս կը ճանչնաս...


— Փաթտվելեն ի՞նչ վնաս կուգա։


— Ես էրիկ ունիմ, ինչո՞ւ պիտի փաթտվիմ եղեր անոր։