Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հնություններու մեջ նշանավոր են թույսուզի սրճարանն և անոր բազմոցները։ Այս սրճարանի մեջ կը սորվի ամեն մարդ, թե ի՞նչ Է ածուխի, փայտի և միսի ցիները, թե որո՞ւ կնիկն Էրիկն թողած ու փախած Է, թե Էրիկն թողած ու ինչո՞ւ փախած է, թե որո՞ւ աղջիկն որ երիտասարդի պիտի նշանվի և թե ինչո՞ւ պիտի նշանվի։ Հոս Է նաև Չիֆթլիկ ըսված զբոսավայրն, որ ամեն տեսակ զբոսանք ունի յուր մեջը. մուտքը ազատ է, ելնելու համար ալ դրամ վճարելու հարկ չկա։ Հոս ալ երբեմն ազգային խնդիրներու վրա վիճաբանություններ տեղի կունենան։ Ազգային վիճաբանությունները տեղի չեն ունենար միայն այն տեղերն՝ ուր որ պետք էին ըլլալ։


Իգական սեռն ալ արականին պես վիճաբանությունը քիչ մը շատ կը սիրե հոս։ Քանի մը անդամներ խնամակալություններ կազմվեցան և լուծվեցան՝ աղջիկներու վարժարանն բարեկարգելու համար, չհաջողեցան բարեկարգելու... ինքզինքնին նախ և առաջ։


Գեղեցիկ սեռն հոս գեղեցիկ է, աղքատասեր է, զբոսասեր է։ Նորաձևության դասերը Գատը գյուղեն կը սորվի։


Այս թաղին մեջ կան պակլա նետող, թուղթ բացող կիներ, որ ամեն բան կը բացատրեն քեզի, ամեն գաղտնիք կը գտնեն։ Իգական սեռին մեջ շատ հավատացողներ կան այս կիներուն, սակայն չմոռնանք ըսելու՝ որ Սելամսըզի այրերուն մեկ քառորդն իգական սեռին մեջն կը հաշվըվի միշտ։


Հոս ամեն տուն Լեպլեպինի Հռռճռռեն մեյ—մեկ կտոր կը կանչեն, և եթե օր մը ամբողջ Սելամսըզը պարտելու ըլլաս՝ Լեպլեպիճի Հոռհոռին ամբողջ օբերան մտիկ ըրած կըլլաս:


Ազգային երգերը մինչև այսօր չեն կարողացած այս տուներեն ներս մտնելու։


Սիրահարության համար հոս մինչև հիմա հատուկ տեղ մը պատրաստված չըլլալով՝ թաղեցին շատ անգամ Իճատիե կերթա Խալֆային լեռը և հոն խոսկապ, նշանտուք կընե: Կիները շատ անգամ հոն ձեռնոց կը նետեն իրենց անարգանք ընող կիներուն և մենամարտութեան կը հրավիրեն զանոնք: Դեռ անցյալ օր երկու կին իրարու բավական հայհոյություն—