Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ներ ուղղեցին և իրարու գլխարկ պատռտեցին, և եթե ոստիկանությունը չմիջամտեր՝ իրարու գլուխ ալ պատռտելու հավանականություն կար։


Դպրոցականներուն մեծագույն մասը փողոցներու մեջ հայերեն չեն խոսիր, սակայն երբ հայհոյել հարկ ըլլա՝ մայրենի լեզուն կը գործածեն և սամաթիացիներու երկրորդը կրնան համարվիլ։


Սելամսըզցին այնքան սիրով է իրեն դրացի Ենի մահալեցիի հետ, որ անցյալներն, երբ դպրոցները միացնելու փորձ եղավ՝ մազ մն՛աց, որ երկու թաղն ալ զիրար կործանելու չափ հառաջ պիտի երթային։ Սելամսըզցին յուր դրացվույն հետ դժոխք անգամ երթալ չուզեր։ Ենի մահալեցին ալ անոր հետ արքայություն ալ չերթար։ Սելամսըզցին հիմա այնքան բաժնված է Ենի մահալեցիեն, որ ներքին համոզմամբ զայն ուրիշ ազգ կընդունի։ Իրարու քահանայե հաղորդություն չեն առներ, և ոչ ալ իրարու եկեղեցի կերթան, արդեն երկու թաղի քահանաներն ալ իրենց ծուխերուն հետ համընթաց կը քալեն։


Եթե Ենի Մահալեյի վարժարանի մեջ աշակերտ մը կռիվ ընե՝ իսկույն զինքը կը հանդիմանեն ըսելով,. «Կերևի, որ Սելամսզի քահանաները կնքած են զքեզ»։


Սկյուտարի օդը խիստ է, ակարները անմիջապես կառնե կը տանի անդիի աշխարհ։


Ներքին բերքն է հրաժարյալ պատրիարքներ, որ կուգան այս թաղին մեջ կը նստին տան մը մեջ, որ ձրի կը տրվի, թեպետև շատ մը պատրիարքներ առանց վարձքի նստելու տուն մունենալով հանդերձ՝ չեն ուզեր իրենց հրաժարականը տալ: