Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վախցավ այդ ձայնավորին ձայնեն և երեք ամսու զավակ մանցուց։


— Օր մալ ես լեղապատառ դուրս փախա այդ եկեղեցիեն:


Այս տեղեկությունները կարդալեն ետքը բնական է, որ մեր ընթերցողներն դժկամակին մտնել Թոբ Քաբույի եկեղեցին, ուր թաղեցին ալ մտնել շատ չսիրեր։ Թաղեցիին եկեղեցի չերթալուն պատճառն՝ եկեղեցվույն զանգակ չունենալն է կըսվեր. իսկ երբ երկու տարի առաջ Խրիմյան հոն քարոզ խոսելու գնաց և եկեղեցվույն մեջ մարդ չտեսավ՝ թաղականներուն դառնալով ըսավ.


— Պարապ բան է, որ ծախքեր կընեք ասանկ ժողովուրդին զանգակ շինել տալու համար, իմ տեսածիս ու հասկցածիս նայելով՝ սա պարիսպեն թնդանոթ ալ նետելու ըլլաք՝ աս տեղ մարդ եկեղեցի չպիտի գա։


Ջերմեռանդներուն գալով՝ ասոնք կը պատասխանեն, թե իրենք կուզեն ամին օր եկեղեցի երթալ, բայց կը վախնան, որ ձայնավորի ձայնեն կը վախնան և կը հիվանդանան։


Մենք ալ ուրեմն եկեղեցվույն դռնեն նայելով շատանանք վասնզի բժշկի ստակ տալու ժամանակ չէ։


Այս եկեղեցվույն մեկ կողմն է թաղային վարժարանն, ուր եթե Աստված կամենա, մանչեր պիտի դաստիարակվին օր մը:


Այս վարժարանին դրան վրան տախտակ մը կար ժամանակավ, որու վրա գրված Էր Լևոնյան վարժարան: Հիմա այդ տախտակը վերցված Է և տեղն ուրիշ բան մը դրված չէ։ Երկու հարյուրի մոտ աշակերտներ կան սույն վարժարանին մեջ. որու ուսման ընթացքը վեց տարվան բաժնված է հետևյալ եղանակավ:

Ա. Տարի Ուղղական Բան
Բ. » Սեռական Բանի
Գ. » Տրական Բանի ի Բան
Դ. » Հայցական Զբան
Ե. » Բացառական ի Բանէ
Զ. » Գործիական Բանիւ։


Աշակերտ մը վեցերորդ տարին լրացունելուն պես վարժա-