Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խոսելու վարժված երեսփոխան մը կը ճաթի, եթե վայրկյան մը նստի ասոնց մեջ։


Կիները բնական է, որ բամբասանքը սիրեն, բայց իրենց աշխատասիրությունն, վարքն ու բարքը մեծ գովեստի արժանի են։ Ասոնք շատախոսություն ընելու համար տունե տուն պտըտող ու փողոցները չափող կիներեն չեն. կաշխատին և իրենց ձեռագործները ծախելով ստակ կը վաստկին. Պճնասիրություն բնավ չունին. պարկեշտությամբ կը հագվին և մեծ հնազանդություն ու հավատարմություն կը ցցունեն իրենց ամուսիններուն։ Շատ մը այրեր իրենց կիներուն, հայրեր իրենց աղջիկներուն, մանչեր իրենց մայրերուն բեռ եղած են և անոնց վաստկած դրամով կապրին... կեցցե՜ արական սեռին պատիվը...


Թաղիս մեջ 400 տուն կա հայու, որուն յուրաքանչյուրին մեջ գրեթե երկու ընտանիք կա։


Թոբ Քաբույի օդը շատ առողջ է, և եթե այսպես շարունակե՝ քահանաները այդ թաղեն հրաժարիլ պիտի ստիպվին, վասնզի բնավ ննջեցյալ չըլլար եղեր։