Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Առնեմ ի՞նչ ընեմ, եղբայր։


— Եթե մեռնելու ըլլաս՝ իմաց տուր ինձի, որ այս տեղը քեզի տանք...


— Մեռնելես ետքը գետինն ի՞նչ ընեմ։


— Թաղվելու համար, եղբայր։


— Հիմա հասկցա միտքդ, բայց ես դեռ մեռնելու միտք չունիմ։


— Ես ալ չեմ ուզեր, որ հիմա մեռնիս. Աստված չընե, սակարկությունը լմնցունենք հիմա. դուն երբ որ ուզես՝ այն ատեն մեռի՛ր, միայն թե ստակը կանխիկ տուր, որ վարժարաննիս շինենք լմնցունենք։


Բարձր ձայն ունեցող ժամկոչները մեծ հարգ ու պատիվ կը վայելեն թաղիս մեջ։


Հոս 300 տուն կա հայու։ Մեծ մասը կեսարացի է, ժողովրրդյան մեկ մասին գործը սեղանավորություն է, աննշան մաս մալ արհեստավոր կը գտնվի։


Եթե այս թաղին մեջ ժիր և գործունյա մեկը տեսնես՝ ան ալ գավառացի հայն է. բնիկ թաղեցին գործունեութենե զուրկ է։


Թաղեցին նշանավոր է յուր անտարբերությամբն, զոր ցույց կուտա ամեն խնդիրներու մեջ։ Հոս եթե մեկու մը հագուստը կռնակեն քաշես առնես՝ ինչուս պետք կըսե և թող կուտա, որ հագուստը առնեն տանին։


Հոս հարուստ և փորը կուշտ մարդ չկա շատ. աղքատն ու արբեցողն չափեն ավելի է։


Եթե հոս վարպետորդի մեկը գտնվի՝ ամբողջ թաղն մատի վրա կառնե և ամիսներով ու տարիներով կը խաղցունե։


Թաղեցիներն այն աստիճան վախկոտ են, որ եթե քիչ մը բարձր ձայն հանես՝ ամենքն ալ կը զարհուրին և կը փախչին։


Այստեղ ընկերական կյանք չկա. իրենց ամենեն գլխավոր զրոսանքն է զբոսարանի մը մեջ մտնել և իքի յուզ խաղալ։


Իգական սեռն ոչ գործ ունի և ոչ արհեստ, իր կյանքը քնանալով կամ պատուհաններու առջև նստելով կանցունե։ Պարոններեն և օրիորդներեն ոմանք գիշերները փողոցները