Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Բ Ե Ր Ա

Բերայի սահմանն է արևելքեն խաղամոլություն, արևմուտքեն պճնասիրություն, հարավեն շռայլություն և հյուսիսեն խարդախություն։


Ա՛լ ասանկ սահմանակիցներ ունենալեդ ետքը հանդարտ սրտով կյանք անցո՛ւր։


Այս թաղը Պոլսո Բարիզն է, եթե Բարիզն իրեն նվաստություն չհամարիր յուր անունն Բերայի վրա տեսնելը։


Անվանի են հասարակաց պարտեզներն, որք դրախտ ալ կը կոչվին և ուր կը գտնվի ծառ գիտութեան բարւոյ և չարի բարւոյ ծառը դեռ պտուղներով բեռնավորված է, իսկ չարի ձառին վրա ոչ թե պտուղ, այլ տերև անգամ չես կարող գտնել։


Փողոցները բավական լայն են, միայն թե առավոտներն այդ փողոցներե անցնելու չգար, վասնզի ամեն առավոտ կավլվին և փոշեղեն մառախուղ մը չորս կողմը կը պատե:


Ունի գեղեցիկ խոսարաններ, որոնց մեջ երգեցիկ աղջիկներ մինչև առավոտ եղանակով կը խոսին այլևայլ նյութերու վրա։ Ունի նաև համալսարաններ, որոնց մեջ աղեկ թուղթ խաղալու, վարպետությամբ դիմացինդ կողոպտելու գիտությունը կավանդվի դյուրուսույց եղանակով։


Տուներուն գրեթե երեք մասը քար ու կիր է։ Այս տուները շատ քաջ են. կրակե բնավ չեն վախնար, բայց կայրին։


Ձեռագործներն մեծ կատարելության հասած են. գեղեցիկ սեռեն անոնք, որ գող կըլլային, եթե արական սեռին վերաբերեին, հոս խանութներ բացած՝ մեր ազգային աղջիկնե-