Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը ունի, որ վերջը բան մը եղավ... ներեցե՛ք, ներեցե՛ք, հիմա հիշեցի... դուք չեք. ես ձեզի ուրիշի մը նմանցուցի... Կարապետն էր այն, որ ձեզմե աղեկ չըլլար, բարեկամս էր և որ Մարտիրոս աղային քեռորդին էր. պատվական երիտասարդ մէ՛ր, բայց վեց տարի կա, որ զինքը տեսած չունիմ։ Մարտիրոս աղան ալ բարի մարդ մէր, որ վերջը... վերջը... տեր ողորմյա, ի՜նչ եղավ այս մարդը վերջը... հա՛, վերջը շատ աղքատ եղավ. վասնզի իր բոլոր հարստությունը քոնսոլիտի մեջ թաղեց... խե՜ղճ Մարտիրոս աղան։ Բայց ես զձեզ ալ անպատճառ տեղ մը տեսած եմ, և ձեր դեմքն ինձի ծանոթ է։


— Հավական է, որ Ենի Բարու տեսած ըլլաք։


Ճիշտ Ենի Բաբու, ճիշտ, ահ, եղբայր, կաղաչեմ, որ քոնսոլիտ չխաղաք, քոնսոլիտը կը սնանկացնե մարդս, ինչպես նաև երբեմն մարդս կը սնանկացնե քոնսոլիտը:


— Ես չեմ խաղար։


— Կեցցե՛ս. հիմա սիրեցի զքեզ... ներեցե՛ք, խոսքի բռնվեցանք և մոռցա հարցնելու, թե ի՞նչ պիտի հրամմեք... խահվե՞ թե օղի։


— Բերանս չեմ դներ օղի։


— Դարձյալ կեցցես, դարձյալ սիրեցի զքեզ. քանիներու խրատ տված եմ, որ սա անիծյալ ըմպելիքեն ետ կենան, և խրատս լսելի չէ եղած։ Խահվե մը բեր։ Տունը ի՜նչպես են, ա՜ղեկ են. մայրդ ի՜նչպես է։


— Մայր չունիմ։


— Դուք ողջ եղեք։ Ներելի՜ է հարցունել, թե ինչով կը զբաղիք։


— Պզտիկ վաճառականությամբ մը... կտավի գործ։


— Շատ լավ. կտավի գործը ամենեն աղեկն է։ Հորեղբորորդի մը ունիմ, զոր միշտ հորդորած եմ կտավի գործ ընել, բայց մտիկ չէ ըրած իմ խոսքերս։


— Հրամանքնիդ ինչո՞վ կզբաղիք։


— Շիտակը խոսելով ես հիմակուհիմա գործ մը չունիմ. մեր հորեն մնացած քանի մը տուներ կան, անոնց եկամու-