Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանցունե. այսչափը բավական է, այսչափը շատ իսկ է։


Ամառվան եղանակին մեջ այս թաղին մեջ ջուր չգտնվիբր և թաղեցին կստիպվի առանց ջուրի անցունել... յուր օղին։


Օդն աղեկ է, բայց կերևի որ ամառն օդ ալ չգտնվիր. վասնզի հարուստները գեղերը կերթան օդ առնելու։


Բերայի մեջ հայու ո՞րչափ տուն կա, այս հարցման այն ատեն կրնանք գոհացուցիչ պատասխան տալ երբ օրինավոր վիճակագրություն մը ըլլա։ Առանց այս վիճակագրության սպասելու ինչ որ ըսենք՝ վավերական չպիտի համարվի, մանավանդ թե այս մասին կարծիքները համաձայն չեն։ Ոմանք կը կարծեն, թե Բերայի մեջ երկու հազար տուն կա հայու, ոմանք կը պնդեն, թե երկու հազար հինգ հարյուր տուն կա. ըսողներ ալ կան, թե հազար հինգ հարյուր է Բերայի տուներուն թիվը... չափազանցություն, չափազանցություն... չափազանցություն... իմ կարծիքովս հազիվ երեք տուն հայ կա Բերայի մեջ...