Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նայինք իրեն ներկայացնել քառասուն ընտրելիներ, սրոնցմե յուր ուզածն կարող էր անդիի աշխարհ ղրկել:


Այս եկեղեցվույն մեջ ատենոք տասնևութ քահանա կապրեր, իսկ հիմա միայն հինգ քահանա անոթութենե կը մեռնի... ձեզի կը թողում թաղեցվույն ջերմեռանդության հաշիվն ըներ Պալատ ունի մանչերու թաղային վարժարան, ուր հարյուր ութսուն աշակերտ կերթա։ Կա նաև աղջիկներու թաղային վարժարան մը, որ ութսուն աշակերտ ունի։ Երկու վարժուհի, ինը դասատու, մեկ տեսուչ և քառասուն ոսկի օսմանյան՝ կը կառավարեն այս երկու վարժարանները: Այս քառասուն ոսկիին քսանը եկեղեցիեն կը վճարվի, տասներկուքը աշակերտներու թոշակեն և մնացած ութը ոսկին հոգաբարձութենե, որ բնավ չդադրիր վիճակ հանելե և նվիրատոմս տպել տալե հօգուտ այս վարժարանին։


Հոս թաղական կընտրվին միշտ այն անձերն, որոնց մազն ու մորուքը ճերմկցած են. իսկ երբ սև մազերով ու պեխերով մարդեր թաղական ընտրվին՝ ընտրությունն ապօրինավոր կը համարվի։ Այս սովորությունն եթե յուր վնասն ունի՝ սա օգուտն ալ ունի, որ շատերը, թաղական ընտրվելու փափագով, իրենց մազերն ու պեխերը չեն ներկեր։


Պալատու մեջ կար ժամանակավ Ժողուրդասեր անվամբ ընկերություն մը, որուն անունը վերջեն Շահասերի փոխվեցավ և որուն քանի մը հարյուր ոսկիներն քանի մը ազգասեր ստամոքսներու մեջ հալեցան։ Հիմա Աղքատասեր անվամբ ընկերություն մը կա, որ սուրբ Ծնունդին և զատկին օրերը թաղին աղքատներուն կը բաժնե տարվան մեջ հավաքված գումարը և տարին երկու օր կը խնդացնե թաղին աղքատները:


Վեց հարյուր քսան և չորս տուն հայ կա թաղիս մեջ։


Թաղեցվույն մեծ մասը արհեստավոր է, որուն սովորությունն է ամեն կիթակի առավոտ բաղնիք երթալ և բաղնիքեն ետքը եկեղեցի և եկեղեցիեն վերջը գինետուն։ Աղոթքն, ինչպես կը տեսնվի՝ յուր առջևն ունի մաքրություն և ետևն օղի։ Ըստ մեզ թաղեցին ավելի տրամաբանորեն վարված կըլլար՝ եթե նախ գինետուն երթար, ետքը բաղնիք և ամենեն վերջը