Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եկեղեցի մտներ: Թևպետ և թաղիս մեջ տասը գինետուն կա՝ բայց թաղեցին հազար հինգհարյուր գինետուն ապրեցնելու կարող է, վասնզի գինետուն պահելն վարժարան պահելու պես դժվարություններ չունի, վասնզի ամեն մարդ ամեն երեկո ազգասիրաբար առնվազն քառասուն փարա կուտա գինետան։


Պալատցին որչափ քիչ դպրոցասեր՝ այնչափ շատ հյուրասեր է. յուր հյուրասիրութենե ծնունդ առած է հետևյալ առառածը.


«Պաղտատ գացողը վերադարձած է, իսկ Պալատ գացողը վերադարձած չէ»։


Եթե թաղիս մեջ գիշեր մը հյուր գտնվիս՝ զքեզ կատարեմ լապես կը գինովցնեն։


Մեր ազգայիններն հոս գրեթե մեծ մասամբ դյուրահավան են: Գաղտնյաց զտող, գուշակություններ ընող կիներուն մեծ պատիվ և հավատք կընծայեն. ամենեն երևելի կախարդուհիներն այս թաղին մեջ կը բնակին։ Առանձնասեր են. նախապատիվ կը համարին ամիսներով առանձին նստիլ՝ քան թե ժամ մը մեկ երկու բարեկամներու հետ խոսակրիլ։ Չմոռնանք ըսել, թե շատակեր են, և եթե այս դարուս մեջ մեկը պալատրի սպասավոր մը ունենա՝ հացավաճառին հետ ամեն օր կռիվ ընելու կստիպվի, կարծելով թե հացավաճառը մեկ հացի տեղ չորս հաց անցուցած է հաշվույն մեջ։


Սովորականեն ավելի անգործ շատախոսներ կան, որք կույր են մտոք և դեղ ալ առնելու տրամադիր չեն, իրենց միտքը բանալու համար։


Թաղիս մեջ սովորություն մը կա, որով մեկն յուր բարեկամներուն բարև տալը կը դադրեցունե, եթե երկու երեք հարյուր ոսկի մեկեն վաստկի։


Շատ ուշ կամուսնանան հոս. հիսունեն առաջ կարգվիլն անխոհեմության նշան կը համարվի, և երբ մեկն հիսունեն առաջ կարգվի՝ ամենուն երեսեն կիյնա և իբր շռայլ որ կը նկատվի թաղեցիեն։


Երիտասարդություն մը կա սակայն, որ ամեն ճիգ կը