— Ի՜նչ անիրավություն է աս... եթե քսակէն գումար մ՚ալ տված ըլլար՝ այսպես գրելու չէր, այլ, ինչպես սովորություն է՝ գրելու էր, «Ներսեսյան նվիրեց այս չափ ոսկի դպրոցիս շինությանը համար»: Այս թաղին մեջ մարդ չկա՞, եղբայր:
— Ըլլալու է... շինեց այս քար ու կիր վարժարանն, որ
քանի մը դասարան և քանի մը ճեմիշ ունի. ճեմիշները դասարաններեն ավելի կանոնավոր եղած են միշտ։ Այս վարժարանին
մեջ ժամանակավ դասատու մը գանակոծված է.
կարծեմ մոտերս ալ կարգը պիտի գա հոգաբարձությունը ծեծելու։
— Շուտ ընենք, ելնենք սա թաղեն, չըլլա որ մեզի ալ
ծեծեն։
— Թաղեցին պաղած է վարժարանեն. վասնզի անոր շինությանը
համար իր կողմե տրված գումարն ոչինչ համարվեցավ
և վարժարանին անունը ներսեսյան դրվեցավ:
— Աղջիկներու վարժարանն ի՞նչպես է։
— Շատ աղեկ է, քար ու կիր է։ Հոս աղջիկներու վարժարան
մ՚ալ կա, զոր Մեզպուրյան բացած է և զոր թաղեցին
գոցել կուզե։ Այս վարժարանն օր ըստ օրե հառաչ կերթա:
— Թաղեցին ի՞նչ կընե։
— Նարտ, թուղթ և իքի յուզ կը խաղա և ընդհանրապես
յայնածավալ սիրտ մունենալով՝ կարևորություն չտար վարժարաններուն փակվելուն, միայն յուր քսակը լեցնելու կաշխատի
և միայն հացի պարկ կը կրե, ուրիշ առթի թողլով ազգային
զգացում կրելը: Թեպետև բացառություններ կան, բայց
շահը կը պահանջե, որ անոնք ալ ձայն չհանեն։
— Աս ի՞նչ զարմանալի թաղ է, եղբայր։
— Ընկերություն մ՛ալ կա հոս, բայց չգիտեմ թե ինչ կընե.
կարծեմ մոտերս ուրիշ ընկերություն մալ պիտի կազմվի՝ այս
ընկերությունը առաջ տանելու համար։
— Աս ի՞նչ անտարբեր թաղ է։
— Արդեն այս թաղն հին չէ, քանի մը տարվան թաղ է.
ուրիշ թաղերն ձանձրացողները հոս եկած են. ուստի այս թա¬