Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոս կիները գեղեցկաձայն են և միշտ տաճկական երգեր կերգեն, ինչպես որ իրենց ամուսիններն ալ տաճկական սեթրի կը հագնին։ Թաղիս մեջ մեծ ֆեսը շատ հարգի է, երբեմն իրենց գլուխը կը դնեն այնչափ մեծ ֆեսեր, որոնց յուրաքանչյուրին մեջ չորս օխտ խաղող կը դրվի:


Օդը խիստ է. քաջառողջներուն չդպչիր, վատառողջներն անդիի աշխարհ կը ղրկե։


Հայերե բնակված տուներուն թիվը հինգ հարյուրի մոտենալու վրա է, իքի յուր խաղացողներուն թիվն ալ վեց հարյուրի: