Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գամավորությունը տեսաք ահա. ասոնք ձկնորսներն են, որ իրենք օրականը հանելուն պես գինետուն կուգան և կը խմեն. այսուամենայնիվ, ինչպես տեսաք, դպրոցին համար միշտ ստակ կուտան, մասնավոր սեր ունին թաղին վարժարաններուն համար։ Մյուս մասին ալ ներկայացուցիչները կրնանք համարվիլ մենք, արհեստավորներս: Հոս ազնվապետություն չկա, մեր դրոշակն ե՝ ազատություն, հավասարություն, եղբ այրություն։ Եթե դրօշակին վրա պարապ տեղ մնացած ըլլար՝ տյուզ բառն ալ պիտի ավելցնեինք հոն: Հոս բնիկ էֆենտի չկա. իբրև արտաքին բերք՝ քանի մը էֆենտիներ կը գտնվին երբեմն։


— Թաղական Խորհուրդ ունի՞ք կանոնավոր:


—Թաղական ըլլալն շատ դժվար է հոս, իսկ ըլլալեն վերջն եթե առաջին շրջանն առանց կռվո անցունե՝ արվեստահանդես ղրկվելու չափ հազվագյուտ բան մը եղած կըլլա. իսկ եթե երկրորդ շրջանին դարձյալ թաղական ընտրվի անպատճառ կարտաքսվի։ Հոս ամեն թաղեն ավելի շարժում կա։ Ասկե երկու երեք ամիս առաջ քսան երեսուն երիտասարդներ Թաղական խորհրդարանը մտան և Թաղական Խորհրդին թևեն բռնելով դուրս հրամցուցին զայն։


— Ինչո՞ւ։


— Վասնզի դպրոցն աղեկ չէին նայեր։ Պատրիարքարանն ալ առժամանակյա թաղական մը տվավ մեզի։


— Նոր թաղականն ե՞րբ պիտի ընտրվի։


— Երբ որ հին թաղականը դուրս հրամցնող երիտասարդներն մեղա ըսեն։


— Եթե չըսե՞ն։


— Քվեարկության չպիտի մասնակցին։


— Վարժարաններն ի՞նչպես են։


— Երկու տարի է, որ շտկելու կաշխատին. ընդհանուր կարծիքն այն է, թե տաս տարիեն կարելի պիտի ըլլա զանոնք բարեկարգելը։ Հոս ծնած է մինեճի Անդրանիկն, որ ժամանակավ շատ աշխատած է այդ վարժարաններուն համար, անգղիերեն խոսող հայն առաջին անգամ Սամաթիայեն ելած