Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սին՝ այս թաղն պահպանողական կուսակցության կը վերաբերի։


Այս թաղը կը բնակեր վսեմափայլ և բարձրապատիվ Ստեփան փաշա Ասլանյան, որ, ինչպես հայտնի է՝ Երուսաղեմի անձնանվիրաբար քննելու համար երկու հարյուր ոսկի օսմանյան առավ վեհանձնաբար։


Կոկիկ եկեղեցի մը կա հոս, որ կոկիկ և գեղեցկաձայն քահանաներ ունի, բայց կոկիկ ջերմեռանդներ չունի։


Իգական սեռն ալ գրեթե արականին պես կյանք կանցունե. ուսումնասիրության վրա գաղափար ունենալու պատրաստություն չունի դեռ։ Օրվան կեսը կանցունե տապկելով այն ձուկերն, որք արականեն կուղղվին։ Ինչպես քերականության, նույնպես ալ Գուզկունճուքի մեջ արականն նախապատիվ է իգականեն. հոս կինն յուր էրկանը ետևեն կերթա, մինչդեռ Բերայի մեջ ասոր հակառակն է և էրիկն կնոջը ետևեն երթալու ստիպված է, ըստ Ավետարանին, թե «Թողցէ այր զհայր և զմայր իւր և երթիցէ զհետ կնոջ իւրոյ»։


Գուղկունճուքի կիները աշխատասեր են։ Նորաձևության մասին Իճատիեյեն կառնեն իրենց դասերը։


Բամբասանք ընելու տրամադրություն չունին շատ, իսկ հագուստի մասին բամբասվելու բավական հարմարություն ունին։


Գուզկունճուքի օդը հոտած ձուկ կը հոտի և կստիպե հոն գացողն յուր քիթը բերանը ծամածռելու։ Օգին պատճառավն է, որ ընդհանրապես գուզկունճուքցիները ծամածռած երես ունին։