Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՏԱՔԻՆ ՔՈԻՄ ՔԱԲՈԻ

Արտաքին Քում Քաբուն բոլորովին տարբեր է ներքին Քում Քաբույեն, ինչպես որ ամեն մարդու ներքինն տարբեր է արտաքինեն։ Քում Քաբույի ներքինն օձ է, իսկ արտաքինն աղավնի։


Քում Քաբույի ներքինն օտարեն կը փախչի, իսկ արտաքինն անոր կը փակչի, օրինակի համար, երբ տեղվույս նավամատույցին վրա գտնվիս՝ բոլոր նավավարներն շուրջդ կը պատեն և զգեստներեդ կսկսին քաշել ու քաշքշել ըսելով։


— Սամաթիա՞ պիտի երթաս, աղա, եկու տանիմ


— Եկուր երթանք, պարոն։


— (Ականջդ ի վար) Ո՞ւր պիտի երթաս, բարեկամ։


— Դուն անոր ականջ մի՛ կախեր. անոր նավակը ծակ է տակեն ջուր կառնե։


— Մտի՛ր, աղա, մտի՛ր, մեկ հոգի կուզեմ, եկուր շուտ մը երթանք։


Փառք տուր Աստուծո, եթե առանց զգեստդ պատառվելու կամ մեկ կողմդ կոտրվելու կարողացար նավակի մը մեջ նետել ինքզինքդ, իսկ ընդհակառակն, եթե նավակ չմտար և ետ դառնալ որոշեցիր՝ ականջներդ բաց և մտիկ ըրե հետևյալ ուղերձներն, որք ետևեդ կուղղվին։


— Թող տո՛ւր, պե՜, նավակ մտնելու դրամ չունի։


— Ինչո՞ւ չունենա... տնտեսագիտության դար է հիմա. տապանակ ուխտիորվ (քալելով) ավելի շուտ կերթա:


— Աղա, կոշիկներդ թևիդ տակն ա՛ռ, որ չպատռին։


— Ոտներդ ալ կռնակիդ վրա դիր, որ չհոզնին։