Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծելով գլուխդ մեկ կողմե դուն կը քալես, մյուս կողմեն ալ կովը մազերդ կը կտրե։


— Կովը չը՞հասկնար, թե մարդ ես։


— Գիշերը ի՞նչպես պիտի հասկնա։


— Քալելեդ չը՞հասկնար։


— Կարծեմ հիշողությունդ շատ տկար է. քիչ մը առաջ չըսինք, որ գետիններն ալ կը քալեն հոս։


Բնիկ կիները գեղջկական կյանք կը վարեն. ո՛չ պճնասիրություն գիտեն, ո՛չ բամբասանք և ո՛չ արտասահմանյան պտույտ։


Օդափոխության համար ուրիշ թաղերեն եկողներն ալ ծովեզերքին վրա պտըտելեն և կոշիկ հինցունելեն զատ՝ գործ տեսած չունին։ Ծովեզերքին վրա շաբաթ և կիրակի իրիկունները շատ բազմություն կ՝ըլլա: Այս հրապարակն բոլոր մյուս գեղերու հրապարակներեն ամենեն պարկեշտն է։


Կղզվույն օդն այնչափ մաքուր և առողջարար է, որ եթե բժիշկ մը գա հոն՝ երկու օրվան մեջ կը մեռնի... անոթութենեն։