Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊՈՅԱՃԻ ԳՅՈԻՂ

Այս գյուղին ազգայինները ժամանակավ այնչափ կը քնանային, որ շատ մը բժիշկներ իրենց չքնացող հիվանդն երբ հոս կը ղրկեին։ Ոմանք ալ կը պնդեին, թե Եպիմենիդեսը հոս ծնած ըլլա: Չհավատալու բան չկա. իրենց շատ քնանալուն ամենահզոր մեկ փաստն ալ այս էր, որ հոն բնավ թաղականի կռիվ լսված չէր. եթե չքնանային՝ կարելի՞ էր միթե, որ կռիվ չհանեին և իրենց աղաղակներովն լրագիրներու էջերը չլեցնեին:


Բայց քանի մը ժամանակե ի վեր այս գյուղն արթնցած է շնորհիվ երիտասարդության, որ ընկերություն մը հաստատած է՝ գյուղին վարժարանը հառաչ տանելու համար, և որ վերջերս յուր հաշվեցուցակն ալ հրատարակած է։


Գյուղիս հայերը շատ ուժեղ ստամոքս ունին, անոնց յուրաքանշյուրն ոչխար մը կարող է ուտել եթե ուրիշի մը տունը ճաշի հրավիրվի։ Համեղ կերակուրներեն ավելի կախորժին քան թե խոսարաններեն և լսարաններեն։


Պոյաճի գյուղցին շատ կը սիրէ յուր անունը փոխել։ Կարապետը Քարլո և Մկրտիչը Պաթիսթ կըլլան հոն։ Շաբաթե մը ետքը նորեն կը փոխվին անոնք և ժան կամ Բոլ կըլլան, և մարդս կստիպվի ամեն շաբթու առաջին օրն յուր բարեկամին հարցունել:


— Այսօրվան անունդ ի՞նչ է։


— Ժոզեֆ: Քուկի՞նդ։


— Մարթեն:


Զվարճությունը շատ կը սիրեն, ամիս մը շարունակ կըր-