Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՈԻՐՈՒ ՉԵՇՄԵ

Այս գյուղին Գուրու Չեշմե կոչվելուն պատճառն են գեղին աղբյուրներն, որ բնավ չեն վազեր։


Գեղացին աղբյուրը կը շինե, բայց անոր ջուր բերելու հող չըներ։


Միայն աղբյուրներուն հետ չէ, որ այսպես կը վարվի, յուր վարժարանին և եկեղեցվույն հետ ալ նույն ընթացքն ունի։


Այս գյուղին ազգայիններն այնքան կաշխատին եկեղեցվույն պայծառությանը, որ անցյալները եկեղեցվույն մեջ շաբաթ մը կաթիլ մը եղ չկար։ Երբ քահանան իմացուր իրենց, թե եղը հատեր է՝ ասոնք սրճարանի մը մեջ հավաքվեցան՝ խորհրդակցելու համար։


— Ի՞նչ կըսեք, եղբայրներ, եկեղեցվո եղը հատեր է։


— Ի՞նչ կւլլա եղեր, թող առանց եղի կատարվին արարողությունները։


— Ես ալ համակարծիք եմ. արարողությունն առանց եղի ալ կըլլա։


— Ցերեկ ատեն կանթեղ վառելն ի՞նչ նշանակություն ունի:


— Շռայլությո՜ւն է, շռայլությո՜ւն։


— Մեր քահանան ալ այլանդակ մարդ մէ, Դիոգինեսի պես ցերեկ ատեն կանթեղ կը վառե։


— Առավոտները մութուն կսկսի եկեղեցին, և անպատճառ լույս պետք է։


— Լուսնի լուսովը թո՛ղ կարդա։