Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԷՅՈԻՊ ՍՈԻՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԱ

Սուրբ Եղիայի էյուպը պտըտած ենք, քիչ մալ Աստվածածնա էյուպը շրջինք։


Այս թաղն ձեռներն աշխարհես քաշած է. քայլ մը հառաչ երթալու կամք չունի, և եթե չենք սխալիր՝ աշխարհ եկած ըլլալուն վրա ալ զղջացած է։ Եթե կարելի ըլլար՝ երկնիր դեմ բողոք կը բառնային ասոնք, թե ինչու զիրենք աշխարհ ղրկած է։


Այս թաղեցին վերջին ծայր բարեպաշտ և ջերմեռանդ է. քիչ կուտե, շատ կաղոթե։


Դաստիարակությունը չսիրեր, ուստի կարևորություն չտար վարժարանին, թեպետև երիտասարդներեն ոմանք կը ջանան թագին մեջ ուսման սեր տարածելու։


Այրերն և կիներն հուսահատ վիճակ մունին. ընդհանրապես իրենց գլուխներն միշտ ի խոնարհ կը բռնեն, որպես թե մեկե մը հանդիմանված ըլլային։


Պետք է գիտնալ, թե ասոնք ծույլ չեն, կաշխատին, բայց մեքենաբար և միշտ կը մնան հոն ուր որ են։


Աստուծո մոտ և սատանայե հեռի են և այնչափ երկյուղած են, որ եթե սուրբ Եղիա անդիի թաղին մեջ երկաթյա տախտակն քիչ մը ուժով շարժե՝ ամենքն ծակե ծակ կը փախչին մուկի պես։


Ասոնց մեջ գիրություն չկա, ընդհանրապես նիհար են, բայց քաջառողջ։


Արբեցություն չունին, ջուր կը խմեն միայն։


Լավ երազ կը մեկնեն, այս թաղին մեջ մարդ չկա, որ