Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գնացող ազգայիններն են, որ կիրակիե կիրակի եկեղեցի կերթան և քիչ մը ստակ կը ձգեն։


Գեղիս ազգայիններուն մեծագույն մասին գործն է սրճարաններու մեջ քաշվիլ և նարտ կամ թուղթ խաղալ։ Պզտիկ մասն ալ ձուկ բռնելով կզբաղի։


Գյուղիս մեջ ազգային տեսակետով եթե նշանավոր և մեծ բան մը կա՝ ան ալ հարուստ ազգայնո մը պարտեզն է, որուն դռները հասարակության երբեմն կը բացվին և երբեմն կը գոցվին։


Այս գյուղն շատ հարմար է ամեն անոնց, որք միայն զվարճանալու համար եկած են աշխարհ, ամեն տեսակ զվարճություն կա հոն։


Այս գյուղը թեպետև խոնավ է, բայց գեղացիներուն գլուխները միշտ չոր են, չգիտեմ, թե արևո՛ւ մեջ կը տաքցունեն, թե փուռի մեջ։