Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գյուղիս բարձունքեն կը մեկնին թնդանոթին այն յոթը ձայներն, զորս երբ լսենք՝ մեր անկողիններեն կը ցատկենք և փողոցը կը վազենք հասկնալու համար՝ թե հրդեհն ո՛ւր է։


Նավավարներն երբեմն գյուղիս մեջ անանկ կտակներ կնեն ազգին, որ կարծես թե կատակ կընեն, նավավարի մը ըրած կտակն մեր ամենեն հարուստներն իսկ չեն ըներ, ուսկից կը հետևի թե գյուղիս մեջ ազգասիրության կրակը վառ է միշտ։


Գյուղիս օդն և ջուրն այնքան առողջարար են, որ եթե մեկը շաբաթ մը մնա հոս՝ հետևյալ շաբթուն կը պարտավորի թիկնաթոռն փոխելու և ավելի ընդարձակն դնելու: