Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վարվին միմյանց հետ, և միշտ այսպես սիրով մնալու համար ուխտ ըրած են, որ չխոսին թաղային խնդիրներու վրա, որոնցմե, կըսեն, միշտ վնասված է իրենց բարեկամությունը։


Կիները տան գործերով կզբաղին, քիչով գոհ կըլլան և մեծ պահանջումներ չեն ըներ։ Պարկեշտ և հավատարիմ են, բայց կը գտնվին հարկավ այնպիսուհիներ ալ, որք իրենց ամուսիններեն երբեմն ապտակ կուտեն՝ ընդդիմախոս գտնվելնուն համար։


Պեյքոզին օդն ալ միշտ գովեստներով կը հիշվի... ընդհանրապես ամեն թաղին օդը, որչափ ալ գեշ ըլլա՝ միշտ այն թաղին վարժարանեն լավ է։