Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Փորձե և քիչ մը քնացի՛ր։


Տան տերը գլխուդ վրան կը տն՝կվի։


— Ինձի նայեցե՛ք, կը պոռա սպասավորներուն, քիչ մը ջուր բերե՛ք Պապիկ աղային։


— Չէ, չէ, չեմ ուզեր ջուր։


— Ինչո՞ւ կը քնանաք, Պապիկ աղա։


— Նստած տեղս քունս եկավ, ներեցե՛ք։


— Մեզմե չախորժեցար։


— Քավ լիցի։


— Ուրիշներուն տունը մինչև առտու կը նստիս, մեր տունը շուտ մը կը քնանաք։


— Շատ կերա այս գիշեր, այդ պատճառավ...։


— Ոչ աս է, ոչ ան, կըսե տան տիկինը, մեր տունն աղեկ զբոսում չկա, անոր համար...


— Կաղաչեմ, մի՛ խոսիք այդպես։


— Ուրիշ տուն մը գտնվեիք նե՝ հարկավ ա՛լ ավելի պիտի զբոսնուիք և զվարճանայիք։


— Սիկարա մը բերեք Պապիկ աղային, կը հրամայե տան տերը։


— Խնձոր մը ըստկեցեք Պապիկ աղային, կը հրամայե տան տիկինը։


— Շնորհակալ եմ։


— Խահվե մեփեցե՛ք։


— Թեյ մը բերէ՛ք։


— Ելի՛ր, սանկ քիչ մը պտըտե, Պապիկ աղա, որ քունդ փախչի։


— Եկո՛ւր, սքանպիլ մը խաղանք, որ չքնանաս, կը պոռա անդիեն ուրիշ մը։


— Շնորհակալ եմ, դուք քեյֆերնուդ նայեցեք։


— Չըլլար, սքանպիլ մը պիտի խաղամ քեզի հետ։


Պապիկ աղան չկրնար դիմադրել։ Կսկսի սքանպիլ խաղալ։ Հազիվ կը խաղա երեք քառորդ, և ահա քունն վերստին կուգա։


— Մի՛ քնանար, Պապիկ աղա։