Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Իրավ որ չեմ գիտեր... ա՛հ, չեմ կրնար գլուխս բռնել... կ՝աղաչեմ, վեր գացե՛ր դուք, ինձի համար անհանգիստ մի ըլլաք. քիչ մը քնանամ նե, կանցնի։


— Չէ, էֆենտիմ, չէ, քնանալով չանցնիք։ էնքսեյիդ քյոքը քիչ. մը հարտալ պտըտցնենք. սա հարտալը բերե՛ք։


— Չեմ ուզեր, բարեկամ։


— Դուն չիյտե՛ս. սա ճարտալը բերե՛ր...


Հարտալը կը բերեն... Մոսիո Բոլ էնքսեյին քյոքը կը դնե հարտալը:


— Քիչ մ՝ալ լիմոն բերե՛ք։


— Թող մնա, ճանըմ։


— Քիչ մը լիմոն բերե՛ք, հիվանդին խոսքը մտիկ չըլլվիր:


Լիմոնը կը բերեն և ճակտին վրա կը պահեն...


— Քիչ մը րոմ բերե՛ք:


— Րոմը ի՞նչ պիտի ընես:


— Բերե՛ք քիչ մը րոմ, շուտ եղեք։


— Թող մնա, քուզում, պապամ, թո՛ղ մնա պե՛, ո՜ւուֆ...:


— Շուտ ըրեք, րոմը բերե՛ք։


Րոմ կը բերվի։ Մոսիո Բոլ րոմով կը շփե Պապիկ աղային գուխը։


— Անցա՞վ քիչ մը ցավը։


— Ո՛չ։


— Րախը բերե՛ք, րախը... շուտ...


— Չեմ ուզեր, մոսիո Բոլ, ճիյերս...


— Րախը... կրակին մեջ տաքցուցեր...:


— Տաքցուցինք...։


— Պապիկ աղա, շոգին քթիդ քաշե՛։


— Քաշեցի։


— Թեթևցավ քիչ մը ցավը։


— Ո՛չ։


— Ջուր տաքցուցեր... ոտքերը մեջը դրեք...:


— Չէ, ճանըմ ...։


— Ջուր պաղեցուցեր... գլուխը մեջը դրեք...։


— Անցավ, մոսիո Բոլ, անցավ...։