Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նստող մարդ ուն մեկը, քովս եկուր, քովս եկուր, նայինք:


Թորոս աղան մտմտալու բաներ ունի, գոնե ժամ մառանձին մնալու պետք ունի, ուստի քիչ մը կը վարանի բարեկամի հրավերն ընդունելու։


— Թորոս աղայի խահվեն հոս բերեք, կը պոռա Ստեփաննոս աղան (այս է անկյունը նստողին անունը)։


Թորոս աղան բարեկամին քովը կերթա, հակառակ յուր կամաց, բոլորովին մտազբաղ։


— Ի՞նչպես եք, Թորոս աղա, ի՞նչպես ժամանակ կանցունեք, նայինք։


— Սանկ, նանկ։


— Գիտե՞ք՝ մեր վարած կյանքն ինչի կը նմանի, կեցեք, ձեզի պստիկ առակ մը պատմեմ։


Ստեփաննոս աղան կսկսի երկար պատմություն մը, զոր երբեմն երբեմն կ՝ընդմիջե՝ Թորոս աղային ուշադիր ունկըն՝ դրությունը հրավիրելու համար, մինչդեռ Թորոս աղան մտածությանց մեջ թաղված, կը խորհի, թե ուր դիմել հարկ է պզտիկ փոխառություն մընելու և անով իր տղայոց կոշիկ, գլխարկ, Մայրենի լեզու դնելու և դպրոցին թոշակը վճարելու համար։


Պատմության ընթացքին մեջ Թորոս աղան տասն անգամ ոտքի կելլե երթալու համար. Ստեփաննոս աղան օձիքեն կը բռնե և թող չտար՝ ըսելով թե պատմությունն հետաքրքրաշարժ Է, և եզրակացությունն սքանչելի։


Վերջապես երկու ժամ խոսելեն ետքը Ստեփաննոս աղան կը հասնի եզրակացության, այսինքն երեսփոխանաց ոմանց ատենաբանության Ավետյաց Երկիրն և կը կնքե յուր պատմությունն ըսելով, «Ահա մեր վարած կյանքն այս անասունին կյանքին կը նմանիս, և պատմութքունն լմնցելուն պես՝


— Ծո՛ տղա, սա տոմինոն բեր, կըսե։


— Ինձի հրաման տվեք, որ երթամ։


— Չէ, չէ, կաղաչեմ, բարթի մը տոմինո խաղանք, կեսվակե՞ս առնենք քաքերը, թե՞ քաշենք, քաշելն աղեկ չէ՛։


— Գործ ունիմ, երթամ պիտի։