Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ատամ, Աստված ողորմած է, տյուշեշը իմ քովս է... ահա դրի...


— Խոսք չեմ կրնար կոր հասկցնել, ժամանակ չունիմ կըսեմ կոր, էֆենտիմ։


— Շեշպեշըդ դիր նայիմ։


— Տեր ողորմա, տեր Աստված, մեղա։


— Ժամանակ չունիմ կըսես կոր, ժամանակ կ՛անցունես կոր. մինչև հիմա լմընցուցած էինք խաղը... շեշպեշըդ դիր։


— Ես պիտի երթամ... մնաք բարով։


— Գնա՛ պե ատամ, գնա՛, առտվնե ի վեր ես պիտի երթամ, ես պիտի երթամ, ես պիտի երթամ, գնա՛, գնա՛։


— Բարկանալու իրավունք չունիք կարծեմ։


— Անանկ բաներ կ՝ըսես կոր քի, մարդը կը ճաթեցնես կոր էֆենտիմ, մենք քեզի աստեղ զինճիլով կապած չենք ա՛. աս մերեթը երկու բարթի կը խաղան, սովորությունն ասանկ է. չպիտի խաղայիր նե, հիչ թող չխաղայիր, ամեն բան օրենք մ՛ունի, կանոն մունի, բախիները կը խմեն ու չեն փախչիր ա՛, աֆ կընես ամա, ըրածնիդ քիչ մը չվայլեր։


— Պե ճանըմ, փոխանորդ մը ձգեմ, երթամ։


— Ասոր աս տեղը Պատրիարքարան չէ...


— Բարթի մալ, բարթի մալ, Թորոս աղա, կը կրկնեն քովը նստողները։


Թորոս աղան կր զիջանի՝ հազար անգամ զղջալով զբոսաբան մտած ըլլալուն վրա։


Այս անգամ Թորոս աղան կը հաղթվի։ Հաղթանակը տանողին իբր մրցանակ օղի մը կը հրամցնե և կը պատրաստվի երթալու։


— էնֆիյե մը չե՞ս քաշեր, Թորոս աղա։


— Մեծավ հաճությամբ։


— Պոլիս պիտի իջնաք, այնպես չէ՞։


— Այո՛։


— Ետի Գուլե պիտի երթա՞ք։


— Ոչ, շուկա պիտի երթամ։


— Պիտի աղաչեի ձեզի, որ Եվրոպայեն էկած էնֆիյեյեն