Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


քը կը սապոնե յուր նոր հաճախորդն և կը դիմե յուր զենքերուն։


— Քեզի սա կաղաչեմ, որ ածելիդ սուր ըլլա, որովհետև իմ մորուքս քիչ մը սերթ է, վերջը դուն ալ կը չարչարվիս, ես ալ։


— Հանգիստ եղեք, կը պատասխանե սափրիչն՝ սուր ածելի մը ընտրելու երևույթն ունենալով։


— Գիտնալու եք, որ բերտահ ալ չեմ ուզեր, սանկ վրայեն թեթև կերպով անցնելու, ձգելու է։


— Ճանըմ, հոգ մընե՛ք, սափրիչ կա, սափրիչ ալ կա, կըսե սափրիչն և ածելիով սպառազինյալ կը մոտենա Գասպար աղային։


— Շատ աղեկ։


— Գլուխդ սանկ դիր նայիմ։


— Դրինք։


Գործողությունը կսկսի, որուն անմիջապես կը հաջորդե արյունհեղությունը։


— Կտրեցիր, եղբայրս, կամաց ըրե քիչ մը։


— Պզտիկ չիպան մը կար հոն, ան արունեցավ. չոլբա պերպերին թրաշ եղեր ես։


— Աս դին ալ կտրվեցավ։


— Հոն ալ մազը ծուռ բուսեր էր. անանկ պերպեր մունիս եղեր որ...


— Ծնոտիս վրա՞ն հապա...


— Ծնոտդ կերկի բռնեցիր տե, անկից եղավ։ Մի՛ վախնար դուն, ես զանոնք հիմա քիչ մը բամբակով կը թխմեմ։


— Վազանցա, պապա՛մ, հոգիս ցավեցավ, երեսս կրակի պես կերի կոր։


— Սանկ թեթև բերտահ մընեմ ու երեսդ անուշահոտ քացախով լվամ նե՝ կանցնի, բան չմնար։


— Չեմ ուզեր բերտահ, չեմ ուզեր, լմնցո՛ւր։


— Առանց բերտահի չըլլար։


— Ճանըմ, գլուխն իմս չէ՞ մի։


— Գլուխդ քուկդ է, բայց ամեն խանութ պատիվ մունի: