Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անանկ մեծ, լայն ու տձև կոշիկներ կտրելով, ամեն մարդ իր գործը գիտե։


— Աղեկ, աղեկ, ի՞նչ պիտի տանք։


— Ոսկի մ’ու մեճիտիյե մը։


— Առե՛ր։


— Շնորհակալ եմ։ Մեզի մի՛ մոռնաք, Սեդրաք աղա։


Սեդրաք աղան այդ կոշիկներով դուրս կելնե կոշկակարի խանութեն, նասըրներու ցավեն ամեն քայլափոխին հառաչելով, երբեմն ալ արտասվելով։ Մզգա վերջապես, թե չպիտի կրնա շարունակել ճանբան, զբոսարան մը կը մտնե, բազմոցի վրա կը նստի և կոշիկները հանել կուզե։ Չհաջողիր։ Սրճարանին սպասավորը կը կանչե և կաղաչե, որ կոշիկներն քաշե։ Սպասավորը բոլոր ուժը կսպառե, կարելի չէ կոշիկները հանել: Իմաց կը արվի կոշկակարին, որ քալֆային ընկերակցությամբ կը հասնի ու մեծ դժվարությամբ կը հաջողի ազատել Սեդրաք աղան յուր ոտքերուն ձեռքեն։ Սեդրաք աղան կը հագնի հին կոշիկները, զորս կոշկակարի խանութեն հետն առած էր, և կը հանգստանա։


— Բնավ սըխըյի չեք գար կոր, Սեդրաք աղա, կըսե կոշկակարը, ձևավոր և ճաշակավոր բան մը հագնելու համար քիչ մը ակռան սխմելու է մարդս, ինչ որ է տվեք սա կոշիկներն ինձի, վաղը ես զանոնք աղվոր խալըպի մը զարնեմ տե, ղրկեմ ձեզի։


— Շատ աղեկ, կը պատասխանե Սեդրաք աղան ու խահվե մը խմելուն պես կը մեկնի։


Հետևյալ օրը Սեդրաք աղան շուկա կերթա, ապայե լաբհին մը ու լաստիկ մը կը գնե, կը հագնի ու գործին կերթա։


Դիտողությունները կսկսին.


— Սա Սեդրաք աղան շատ թոհաֆ մարդ է։


— Ապտալ է պարզապես։


— Տիվանե ըսէք սըվոր երթա։


— Ես ալ տեսա ապա լաբհին մը անցուցեր է ոտքը, վրան ալ լաստիկ հագեր է...


— Խայտառակություն է։