Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գության միջոցին հարգանքներ կը փոխանակեն իրարու հետ։


— Կաղաչեմ, առեք։


— Կը խնդրեմ, հրամմեցե՛ք, Գաբրիել աղային տո՛ւր, աղջիկս։


— Չեմ ընդունիր, Աբիմելեք աղային տա՛ր, աղջիկս։


— Ոտքերնիդ պագնեմ, մի՛ ընեք, աղջիկը հոգնեցուցիք.


Համբարձում աղային հրամցո՛ւր, աղջի՛կս։


— Աստված չընե, ես ո՞վ եմ, որ ձեզմե առաջ առնեմ.


Գաբրիել աղային գնա՛, աղջի՛կս։


— Չեմ առներ, չեմ առներ, պարապ տեղը մի գար, աղջի՛կս։


— Աբիմելեք աղան առնելու է նախ և առաջ։


Մոռցանք ըսելու, թե այցելվաց մեջ չորրոըդ մալ կա, որ դասատու է և Ուսումնական Խորհրդեն վկայական ալ ունի:


— Կարելի չէ որ ընդունիմ, կր վայլե՝ ինձի, որ ձեզմե առաջ հրամցվիմ, Համբարձում աղան պետք է որ...


— Իմին խոսքս կըլլա, տեր ողորմյա, ճուրճինայի՞ պիտի ելլանք. ամեն բան կարգով, կանոնով ըլլալու է. Աբիմելեք աղային տո՛ւր աղջի՛կս, Աբիմելեք աղան այսօր, Աստված տա, երեսուն հազար ոսկու տեր է, ես անոր ծառան պիլե չեմ կրնար ըլլար որ։


— Ատ ի՞նչ պարապ խոսք է, Համբարձում աղա, դուն պատվավոր մարդ մես...


— Ատամ, պատվավորությունը ստակով կըլլա հիմա, անանկ չէ՞, պատվելի։


— Անանկ է, էֆենտիմ։


— Գաբրիել աղային տվե՛ք անանկ է նե, ան ալ թաղական է։


— Հոգնեցուցիք աղջիկս, էֆենտիմ...


— Իրավ է։


— Մեղք է զավալլըն։


— Վնաս չունի, վնաս չունի, չհոգնեցա ես, կը պատասխանե աղջիկն շունչ կտրած։