— Թագերը, պսակները պագնեք։
— Շնորհակալ եմ։
— Թոռներ ունենաք։
— Աստուծով։
— Թոռներու թոռներ ունենաք։
— Աստված լսե։
— Թոռներու թոռներուն թոռներն տեսնաս։
— Շնորհակալ եմ։
— Հիվանդություն և ցավ չտեսնաք։
— Ամեն։
— Խոր ծերության հասնիք։
— Դուք ալ։ Անուշ ըլլա, Գաբրիել աղա։
— Շնորհակալ եմ, Կիրակո՛ս աղա, հող բռնես, ոսկի
դառնա։
— Հրամմեցե՛ք, պատվելի։
Պատվելին պարզ թեմեննահ մ՝ընելով հազիվ թե զգալին
կը դպչի, ափսեն աղջկան ձեռքեն կիյնա, և պատվելիին վրան
գլուխը կանուշանա և կը ջրանա։
Հյուրերն իրար կանցնին։
— Վախցա՞ր, օրիորդ։
— Մի՛ վախնար, աղջի՛կս։
— Գինիի մեջ քիչ մը կրակ մարեցեք և թող տվեք, որ
խմե։
— Խեղճ աղջիկ։
— Մենք պատճառ եղանք։
— Թևեն արյուն առեք։
— Թաքլաք մը նետել տվե՞ք։
— Ժեռոտելի բասթիյլներեն տվե՛ք։
— Սինկերի կարի մեքենա մը չունի՞ք։
— Վախցա՞ք, օրիորդ։
— Չէ՛, չէ՛, չվախցա, բայց կը ցավիմ, որ...
— Ցավելու բան չկա, օրիորդ, ասանկ օրեր շատ կը պատահին,
ասանկ փորձանքներ։
— Գնա՛, հանգստացի՛ր, օրիո՛րդ։