Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՜նչ ալ աղվորիկ լակոտներ են:


— Այո՛։


— Սա պիտի հարցնեի ձեզի, թե ինչպես մեծցնելու է ասոնք։ Մայրերնին տկար ու հիվանդոտ է, կաթ չունի... տու- նեն ըսին, որ պիպըռոն առնենք ու անով կւսթ տանք։


— Այո՛։


— Կ ըլլա՞ մի։


— Չիյտեմ։


— Ձեր թաղը սանկ շուն մը չկա՞ որ գա մեզի մնա ու սա լակոտները պեսլեմիշ ընե։ Քուզում, կաղաչեմ, աշխա- տինք ու ազատենք սա խեղճերը... պիպըռոնի խելքս չպառ- կիր իմին։ Ասդին, անդին հարցնեիք ու փնտրեիք ասանկ շուն մը...


— Շատ լավ, կը նայինք։


— Հիմա նայեիք։


— Հիմա գործ ունիմ, անկարելի է։


— Աս ալ գործ է, սեպապ է։


— Գլուխս քերելու ատեն չունիմ այսօր։


— Ե՛րբ կը նայիք։


— Ստիպողական գործեր ունիմ, երբ նայելիքս անգամ որոշելու ժամանակ չունիմ։


— Ժամանակ անցունելու չի գար, անանկ բան մէ, որ...


— Գործ ունիմ, Ենո՛վք աղա։


— Անանկ բան մէ, որ ուշացնելու չգար... մեկ հատը քեզի պիտի ըլլա։


— Քառորդե մը կուգամ, կ'ըսե հաճախորդն ու վաճառա- տոունեն դուրս կելնե։


— է՜ոֆ, է՜ոֆ, է՜ոֆ, կը հառաչես ինքիրմեդ։


— Լակոտներն անանկ ալ սատանա են, որ տեսնելու բան է։


— Այո՛։


— Ուրեմն գարար տանք ու լմնցնենք։


— Այո՛։