Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պիպըռոն չըլլար:


— Չըլլար:


— Ստնտու շուն մը գտնելու է։


— Այո՛։


— Ուրիշ ճար չկա:


— Չկա։


— Կա՞ մի յա։


— Չկա։


— ՉԷ, թե որ կա նե՝ ըսե՛։


— Չկա, Ենովք աղա, չկա, չկա, չկա։


— Բարկացա՞ք:


— Չբարկացա, բայց...


— Բարկանալու իրավունք չունիք, ես ձեր սպասավորը չեմ, ձեզմե շահ մալ չեմ ակնկալեր, խահվե մը խմեցի, կուզեք նե, անոր ալ փարան կուտամ, հոշ կելտին, սեֆա կելտին:


— Չէ...


— Գիտնալով, որ շուներեն կախորժիս, ուզեցի քեզի շուն մը հետիյե ընել, դուն շնորհակալ ըլլալու տեղ օտապաշըյի թավր կը բռնես ինձի:


— Չէ, Ենովք աղա։


— Հեր քուշուն Էթի եենմեզ, աս ալ սորվե, չես գիտեր նե։


Ենովք աղան բարկությամբ կը մեկնի։


Դուն ալ հաճախորդիդ դարձին կսպասես։


Երեք ժամեն ետքր հաճախորդդ կուգա։


— Այսօր ստակ չունիմ, քանի մօրեն պիտի գամ ապրանքներն առնելու, մնաք բարով։


— Եկո՛ւր, ո՞ւր կերթաք... խոսք մունիմ... վայրկյան մը... ինձի նայե՛... աղա... Էֆենտի... բարեկամ... չգա՞ս... եկուր տե, դարձյալ գնա... չենք ուտեր քեզի...


Խե՞նդ է որ ետ դառնա։


Կզգաս դժբախտաբար, թե հաճախորդդ ուրիշ վաճառա¬