Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տեր Աստված յուր անսպառ գանձը միշտ բաց պահե հրամանոցդ պես ջերմեռանդներուն։


— Շնորհակալ եմ։


— Մեկուն տեղ հազար տա, հազարին տեղ միլիոն տա ի շինություն սուրբ եկեղեցվո և ի փառս ազգին։ Խնդիրքս սա է, որ առաջիկա կիրակի ֊ուզեմ ձեր ննջեցելոց հոգուն համար պատարագդ մատուցանել։ Ներեցե՛ք համարձակությանս, բայց իմ պարտքս է միշտ իմացունել, որ ննջեցյալները մոռնալու չէ։


— Իրավունք ունիս, տեր հայր։


— Արդ, եթե կ՛ուզեր, ըսեր, որ ես ալ անոր համեմատ կարգադրություն մը ընեմ։ Չկարծեց, թե ծախքը մեկ մեծ բան մէ. երկու ոսկիով կը լըմննա։ Նույն օրը հատկապես ծանուցում ալ կընենք եկեղեցվո մեջ, որ վասն հոգվոցն ննջեցելոց Աբիսողոմ աղային է նույն ավուր սուրբ և անմահ պատարագը։


— Շնորհակալ կըլլամ։


— Բան մը չէ, մեր պարտքն է։


— Հրամմեցե՛ք, երկու ոսկին առե՛ր, ըսավ Աբիսողոմ աղան՝ քսակեն երկու ոսկի տալով քահանային։


— Թող այսօր մնար... ինչո՞ւ աճապարեցիր, պատասխանեց քահանան ձեռները բանալով։


— Չէ՛, առե՛ր։


— Որովհետև կստիպեք, ես ալ կառնեմ սիրտդ չկոտրելու համար։ Օրհնյալ ըլլաք, տեր Աստված ձեր տունը միշտ շեն պահե, ձեր քսակը միշտ լեցունե. ինչ որ ունիս սրտիդ մեջ, տեր Աստված կատարե. գործերուդ հաջողություն տա և ամեն փորձանքներե ազատ պահե։


Բահանան բարեմաղթությունները լմնցնելուն պես մնայք բարյավ ըսելով դուրս ելավ։


— Վերջապես խալսեցա, ըսավ ինքնիրեն Աբիսողոմ աղան, սա մարդուն ձեռքեն. սա ինչ փորձանքներ են, որ կուգան գլուխս այսօր՝ Պոլիս ոտք կոխելես ի վեր։ Շոգենավեն հազիվ դուրս ելած էի՝ խմբագիրին մեկը երկու ժամ գլուխս