Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Երթաք բարով։


Բարթողիմեոս աղան խոսքը ձեզի ուղղելով՝


— Էյ զրուցե՛, նայի՛նք։


— Ի՞նչ զրուցեմ...


— Օօօօօօօօօ՜, փառք տիրոջ, որ տեսնվեցանք, ո՞ւր եք, աղբար, ո՞ւր եք, կը հարցնե Բարթողիմեոս աղան յոթանասուննոց մեկու մը։


— Հոս եմ։


— Համաձայնեցա՞ք հետը։


— Համաձայնելու մոտ ենք։


— Համաձայնեցե՛ք, համաձայնեցե՛ք անուշ տեղը կապեցե՛ք, հինգ վար, հինգ վեր, լմնցուցեք գործը։


— Իմ միտքս ալ անանկ է։


Գործ ունիս, կ՝ուզես բաժնվիլ Բարթողիմեոս աղայեն և խանութդ երթալ, Բարթողիմեոս աղան միշտ բռնած է ձեռքեդ։


— Ինձի հրաման, Բարթողիմեո՛ս աղա։


— Մեկտեղ կերթանք հիմա, սա խոսքս լմնցնեմ, ըսելիք ունեմ քեզի։ Տահա ինտո՞ր ես, նայինք...


— Սանկ նանկ կերթանք կոր։


Քանի մը քայլ ես կառնես Քարթողիմեոս աղային հետ, և ահա սրճարանի մը մեջ նստող մարդու մը կուղղվի։


— Բարև՛, տիրացու։


— Ծառա եմ։


— Շատ ուրախացա, շատ ուրախացա։


— Շնորհակալ եմ։


— Քեզմե աղե՞կը պիտի գտնայինք։


— Ողջ եղեք։


— Մեզի ալ քեզի պես մեկը պետք Է։


— Երախտագետ եմ։


— Ձեռնադրությունն ե՞րբ պիտի ըլլա։


— Ամիսե մը։


— Ամի՞սն ինչ է, գալ շաբթու ձեռնադրվե՛, լմննա, երթա։ Անունդ պիտի փոխե՞ս։


— Այո՛։