Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ կըլլաք մեկտեղ ժամանակ կանցունենք քիչ մը:


— Աղեկ, բայց...


— Բայցս ալ ի՞նչ է, երթանք։


— Որովհետև այսչափ կստիպես կոր, ես ալ չեմ մերժեր. երթանք։


— Կեցցե՛ս, Գամիկ աղա, շնորհակալ եմ։


— Ես ալ շնորհակալ եմ.


Այս խոսակցությունը տեղի կունենար Բերա մեծ փողոց, գինետան մառջև։


Մարկոս աղան հրավերն ընդունել տալուն պես բարեկամին ձեռքեն բռնեց և գինետունը տարավ։


— Մասթիքա՞ կը խմեք։


— Ո՛չ:


— Անանկ է նե, տյուղ կը գործածեր։


— Ո՛չ:


— Րո՞մ:


— Ո՛չ:


— Ըսել է գոնյաք կը խմեք։


— Ո՛չ։


— Ի՞նչ կը խմեք ուրեմն։


— Ոչինչ. չիյտե՞ք, քանի մը տարի կա, որ ես ըմպելիք չեմ գործածեր։


— Ըմպելիք չե՞ս գործածեր։


— Ո՛չ:


— Ոտքդ պաքնեմ։


— Ո՛չ:


— Իրա՞վ կըսես։


— Ինչո՞ւ սուտ խոսիմ։


— Աստվածդ սիրես։


— Չեմ խմեր։


— Կատակ կընես հետս։


— Ի՞նչ հարկ կա կատակ ընելու։


— Հիմա մասթիքա չե՞ս խմեր դուն։


— Ո՛չ։