Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Խոսե՛ ուրեմն, բան մը պատմե՛, արձանի պես ինչո՞ւ մունջ կեցեր ես։ Կենդանություն։


— Անուշ անմահություն։


— Հատ մ՝ալ քեզի տամ։


— Չէ, գլուխս կը դառնա կոր։


— Խոսե նայիմ։ Կենդանություն։


— Անուշ։


— Գործ մունեիր նե, ի՞նչ ըրիր ան։


— Ո՞ր գործը։


— Որն ըլլա նե ըլլա, գործ մըլլա տե, մերամ ժամանակ անցունել չէ՞ մի։


— Անանկ է յա՛։


— Չխոսի՞ս, աղբար. գիշերներն ի՞նչպես ժամանակ կանցունեք կոր, ցերեկներն ի՞նչ կընեք կոր, առտուները ինչո՞վ կզբաղիք կոր։


— (Մեկուսի) Անոթութենե մարելիք կուգա կոր վրաս։


— Ինչպե՞ս եղա՝վ նայինք այդ գործը։


— Մելքոնի՞ն գործը։


— Հա, Մելքոնին գործը. (Մեկուսի) պարե գիտնամ...


— Մելքոնը հանցավոր էր այդ գործին մեջ, (Մեկուսի) ժամ մառաջ երթայինք ու սեղան նստեինք։


— Իրա՞վ կըսես, վայ անպիտան, վայ, վայ, Մելքոնեն չէի հուսար. (Մեկուսի) պարե ճանչնա՞մ։


— Չար տղա է։


— Անպիտան, պատմե, նայինք։


— Երկար է պատմությունը։ (Մեկուսի) Գայլի մը պես անոթի եմ։


— Թող երկար ըլլա, ատամ։ (Մեկուսի) Սըվիկա քիչ մը խոսիլ տամ, որ բացվի. կը նեղանա կոր զավալլը մարդը։


— Հիմա չեմ կրնար պատմել։ (Մեկուսի) Անոթի փորանց։


— Կենդանություն անանկ է նե։


— Անուշ։ Ժամը մեկ է։


— Շատ աղեկ, կերթանք։ Սա հաշիվս մաքրեմ։


Մարկոս աղան հաշիվը մաքրելու կ՝զբաղի, Գամիկ աղան