Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցավցուց. տնկից զատվեցա և մինչև որ տունը գտա, հազար նեղություն քաշեցի։ Տուն եկա, որ քիչ մը շունչ առնեմ և կերակուր ուտեմ, տանտիկինը զիս անոթի կը պահե և միշտ ներս կուգա, կաղաչե ինձի, որ բան մը հոգ չընեմ և հանգստությանս նայիմ։ Աս ալ հերիք չէր, և ահա այս մարդը կուգա՝ բռնի քթախոտ քաշել կուտա ինձի և Դավիթ մարգարեեն խոսք բանալով՝ երկու ոսկիս կառնե, կերթա. երթա բարով։ Այս ամենը քաշեցինք անոթի փորանց. բայց սա կերակուրս ինչո՜ւ համար չեն բերեր, այս գիշեր անոթի՜ պիտի պահեն զիս... սա ի՞նչ խայտառակություն է...


Այս հարցումներն կուղղեր Աբիսողոմ աղան, և ահա կազն, որ արդեն հատած ըչլալով տկար լույս մը կուտար, կը մարի և մութի մեջ կը ձգե հյուրը։


— Բայց քաշվելու բան չէ աս, կը շարունակե խոշոր մարդը, կամ ուրիշ տեղ մը երթալու է և կամ կինը կանչերով քանի մը խոսք ըսելու է։ Ես իմ քաղաքիս մեջ երկու սպասավոր ունեի, որ դեմս բարև կը բռնեին, սեղանը կանուխ կը պատրաստեին և իմ գործերս կը տեսնեին. սպասավորներով վարժված մարդ մը ինչո՜ւ այս նեղությունն քաշե հիմա։


— Աս ի՜նչ է, կազը մարա՞ծ է... հարցուր տիկինր սենյակին դուռը բանալով։


— Այո՛, մարած է։ պատասխանեց Աբիսողոմ աղան՝ զսպելով յուր զգացած նեղությունն, որ ավելնալու վրա էր։


— Դուն հանգիստ եղիր, Աբիսողոմ աղա, այդ բաները նայիլը մեր գործն է։


— Այո՛, բայց անոթի եմ և սպասելու կարողություն չունիմ։


— Ես ի՜նչ ըսի քեզի, դուն սիրտ մի՛ հատցուներ. ամեն բան ինձի ձգե՛, ես կը հոգամ։


Տիկինը շուտ մը գրացվույն տունը վազեց և անոր կազն բերելով լուսավորեց Աբիսողոմ աղային խուցը։


Դ

Այս լուսավորության վրա կես ժամ չանցավ, և Աբիսողոմ աղային ներկայացավ երիտասարդ մը, որ վաճառականի չէր