Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վա՛յ, Գամիկ աղա՛, հրամմեցե՛ք ըսելով հյուրը վեր կը հրամցնե Մարկոս աղային տիկինն, որ խնդումերես և քիչ մալ սիրտը չվիրավորվի, շատախոս է:


— Գամիկ աղան հյուր բերի, տիկի՛ն։


— Շատ աղեկ ըրիր, վայ, Գամիկ աղա, վայ։


— Բարի եկաք, կըսեն Մարկոս աղային աղջիկներն Գամիկ աղային ու անոր ձեռքը կը թոթվեն։


Գամիկ աղան աչքերով սեղան կը փնտրե։


— Վայ, Գամիկ աղա, վայ, է, տահա ինտո՞ր ես, նայինք։


— Փառք Աստուծո, տիկի՛ն, դուք ինտո՞ր եք։


— Չեզի տեսանք ավելի աղեկ եղանք, վայ, Գամիկ աղա, վա՛յ, դուն ալ հոս պիտի գաս եղեր։


— Սա րախըյի թեփսին շտկեցե՛ք, կը հրամայե Մարկոս աղան։


— Վայ, Գամիկ աղա, վայ, բնավ մտքես չէր անցներ, որ Գամիկ աղան մեզի հյուր պիտի գա այս գիշեր. ո՞ր հովը փչեց ասանկ, վայ, Գամիկ աղա, վայ, էյ ինտոր եք նայինք, ի՞նչ կընեք կոր, շիտակը հավատալիքս չգար որ, որ դուք հոս եք, վայ, Գամիկ աղա, վայ... էյ խոսե, նայինք... մեզի չտեսնելեն ի վեր ի՞նչպես ժամանակ կանցուներ կոր. աֆերիմ Մարկոս աղա՛, շատ աղեկ ըրեր ես, որ Գամիկ աղան բերեր ես. վայ, Գամիկ աղա, վայ։ Գամիկ աղային օղի մը տվեք. շատ բան, շատ բան, վայ, Գամիկ աղա, վայ, մեզի տեսնալ պիտի գաս եղեր աս գիշեր, որո՞ւ մտքեն կանցներ, աֆերիմ Գամիկ աղաս... օղի մը տվե՛ք, աղջիկնե՛ր։


— Օղի չեմ խմեր։


— Հատ մը խմե, կ՝ըսե Մարկոս աղան։


— Չէ՛, Մարկոս աղա։


— Վայ, Գամիկ աղա, վայ... տահա ի՞նտոր եք, նայինք, չոլուխ չոճոփը ի՞նչպես է...


— Աղեկ են։


— Աղեկ ըլլան, վայ, Գամիկ աղա, վայ։


— Գամիկ աղա, կ՛ըսե Մարկոս աղան, դուն մեր թեքլիֆ—