Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ո՞վ է այդ վայրենին։


— Կոշիկները վարը ձգեր է:


— Անասուն կը նմանի։


Մելիտոս աղան կիմանա այս խոսակցությունն, բայց քաղաքավարությունը կը պահանջն, որ կլլե այդ ծանր խոսքերն, որովհետև ցած ձայնով կարտասանվին անոնք, ըս՚ քաղաքավարության ոչ ոք իրավունք ունի բողոքել իրեն ուղղված այն հայհոյությանց դեմ, որք առաջին ձայնով չեն երգվիր։


Թղթի խաղը կը շարունակվի, էֆենտին մերթ ընդ մերթ հետևյալ հարցումները կուղղե Մելիտոս աղային տիկնոջ.


— Ի՞նչպես եք, նայինք։


— Աս ո՞ւր է, չեք երեար կոր:


— Հանգի՞ստ ես։


Մելիտոս աղան, որ բազմոցի վարի կողմր նստած էր և ամեն պատրաստություն տեսած էր կանխավ էֆենտիին կողմե գալիք հարցմանց քաղաքավարությամբ և ակնածությամբ պատասխանելու համար՝ ակն ուներ էֆենտիին բարևին գալստյան։


Մելիտոս աղային կինն երբեմն երբեմն ակնարկություն կըներ էրկանն, ակնարկություն, որ կը թարգմանվեր այսպես.


— Ի՞նչու միս-մինակ նստեր ես, քովերնիս չգա՞ս։


Եվ Մելիտոս աղան այս ակնարկության կը պատասխաներ այնպիսի նշաններով, որ կը նշանակեին. գետնին տակը անցնիս, որ բռնությամբ հոս բերիր զիս։


Եվ ահա Վահրամն բառեր թոթովելով Մելիտոս աղային կը մոտենա, Մելիտոս աղային գիրկը ելնել կուզե։ Մելիաոս աղան կը գրկե Վահրամն և կսկսի տանտանա տանտան տանտան տանի...


Հայրական սե՛ր... ի՞նչպես հայրերու կամքը կը ջախես։


էֆենտին Մելիտոս աղային գրկացը մեջ Վահրամին խաղալն տեսնելով՝


— Օ՜օօ, ըսավ, Մելիտոս աղա՞ն ալ հոս է եղեր, ե՜րբ